Կատարի ԱԳՆ ղեկավար Մուհամմադ բեն Աբդուռռահման Ալ Թանին ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել՝ կարգավորելու Պարսից ծոցի ճգնաժամը:
Եվրամիությունը (ԵՄ) եւ Հարավային Ամերիկայի ընդհանուր շուկայի (Մերկոսուր) երկրները հուսով են ազատ առեւտրի համաձայնագրի շուրջը բանակցություններն ավարտելու մինչեւ տարեվերջ, Wirtschaftswoche թերթին հայտարարել է Բրազիլիայի կողմից բանակցությունների ղեկավար Ռոնալդու Կոստա Ֆիլիուն։
Չնայած ԱՄՆ-ում ՌԴ դեմ պատժամիջոցների կիրառմանը՝ Մոսկվան անում է ամեն հնարավորը, որպեսզի նորմալացնի Վաշինգտոնի հետ երկկողմանի հարաբերությունները:
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Սանկտ Պետերբուրգում ահաբեկչական ակտեր նախապատրաստելու համար Կենտրոնական Ասիայից ներգաղթած 7 անձ է ձերբակալել:
Միացյալ Նահանգների Հյուսիսային Կարոլինա նահանգում էլեկտրաէներգիայի վթարային անջատման պատճառով կղզիներից տարհանվելու է շուրջ 10 հազար զբոսաշրջիկ:
Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը պաշտոնաթողություն է խնդրել այն բանից հետո, երբ հուլիսի 28-ին Գերագույն դատարանը նրան հեռացրել է պաշտոնից կոռուպցիայի կասկածանքի առնչությամբ:
Պակիստանի Գերագույն դատարանը հուլիսի 28-ին որոշել է պաշտոնից արձակել երկրի վարչապետ Նավազ Շարիֆին՝ կառավարության ղեկավարի եւ նրա ընտանիքի նկատմամբ կոռուպցիայի կասկածանքների հետաքննության արդյունքներով, հաղորդել է Dawn թերթը:
Հնդկաստանում հեղեղումների պատճառով 2017 թվականի ընթացքում մահացել է շուրջ 600 մարդ:
Ղրղզստանում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով 41 գործիչ իրենց թեկնածությունն են ներկայացրել երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Պոլսո պատրիարքական տեղապահ Գարեգին արք. Բեքչյանը պատրիարքի՝ դեկտեմբերին անցկացվելիք ընտրությունից առաջ ընտրվելու համար քարոզչական աշխատանք չի տանելու:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հիասթաված է Սենատում Obamacare բժշկական ապահովագրության ծրագրի քվեակությունից եւ կարծում է, որ Կոնգրեսը ճիշտ չի մոտեցել այդ հարցի լուծմանը:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովն ընդունել է մեջլիսի ներքին կանոնակարգում փոփոխություններ նախատեսող օրենքների փաթեթը, որով այսուհետ արգելվելու է մեջլիսի ամբիոնի մոտից բարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին:
Ստամբուլում հուլիսի 27-ից սկսված հորդառատ անձրևները, կարկուտն ու ուժեղ քամին կաթվածահար են արել կյանքը քաղաքում: Ինչպես հաղորդում է թուրքական լրատվամիջոցները, կատարվածի հետևանքով տուժածների թիվը հասել է տասի:
Արդեն կարելի է վստահաբար ասել՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններում ինչ-որ բան խառնվել է։ Պատճառների մասին, երեւի, դատողություններ անելու հարկ չկա, դրանք ի հայտ կգան ինքնին։ Փաստ է, որ Բաքվի քարոզչությունը սկսել է երկու թեմա զարգացնել։ Առաջինը Ռուսաստանի իշխանության մեջ էթնիկ հայերի ներկայությունն է։ Փորձ է արվում Մոսկվա-Բաքու տարաձայնությունները ներկայացնել որպես «առանձին ուժերի սադրանք, որի թիկունքում Ռուսաստանի հայկական կառույցներն են եւ ազգությամբ հայ պաշտոնյաները»։
Վենեսուելայի բնակչության շուրջ 90 տոկոսը միացել է երկօրյա գործադուլին, որը կազմակերպել էին Սահմանադրական ասամբլեայի գումարման հակառակորդները:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը կարգադրել է Վենեսուելայում գտնվող ամերիկացի դիվանագետների ընտանիքներին լքել երկիրը:
Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերին:
Չինաստանի մայրաքաղաքում բացվել Է BRICS-ի երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների յոթերորդ հանդիպումը, ներկայացուցիչներ, որոնք տնօրինում են անվտանգության հարցերը:
Ռազմական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ խոցել է այն հրթիռը, որը թռչում էր մահմեդականների ուխտագնացության գլխավոր կենտրոնի՝ Մեքքայի (Սաուդյան Արաբիա) ուղղությամբ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հուլիսի 27-ին հավանություն տվեց այն օրինագծին, որը նախատեսում է ամերիկյան պատժամիջոցների խստացում Ռուսաստանի, Իրանի եւ ԿԺԴՀ-ի նկտամամբ:
Թուրքական հաքերային «Ayyıldız Tim» խմբավորումը կոտրել է պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանի թիվիթերյան էջը:
Միացյալ Նահանգները շարունակում է խորապես մտահոգված մնալ Թուրքիայում կառավարությանը քննադատող անհատների հետապնդումների և ձերբակալումների փաստի առնչությամբ:
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին պատմել է, որ Բրեդ Փիթի հետ ամուսնալուծության հետևանքով առաջացած սթրեսից իր մոտ առողջական խնդիրներ են սկսել, մասնավորապես` հիպերտոնիա, ինչպես նաև դիմային մկանի պարալիզացում:
Հայտնի կանադացի փոփ երգիչ Ջասթին Բիբերը Բևերլի Հիլզում եկեղեցական պատարագից հետո իր մեքենայով հեռանալիս պատահաբար վրաերթի է ենթարկել այդտեղ հավաքված պապարացիներից մեկին:
Քեմբրիջի դուքս Ուիլյամը, որը Մեծ Բրիտանիայի գահի հերթում երկրորդ ժառնագն է, հուլիսի 27-ին ավարտում է աշխատանքը որպես շտապ օգնության ուղղաթիռի օդաչու, որպեսզի կենտրոնանա պաշտոնական միջոցառումների ավելի լայն մասնակցության վրա Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու անունից: Այս մասին հաղորդել է Daily Telegraph թերթը:
Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում Facebook ընկերության զուտ շահույթն անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ աճել է 71 տոկոսով:
Վրաց հրապարակախոսների առաջ քաշած տեսակետը հենց սրանով ե պայմանավորված, այն է․ եթե հայերը ցանկանում են բարիդրացիականհարաբերություններ ունենալ վրացիների հետ` պետք է հրաժարվեն Վրաստանից, կամ, այլ կերպ ասած՝ այլևս չլցվեն Վրաստան:
«Այս երեք երկրների վարչակարգերը սպառնում են ԱՄՆ-ի կենսական շահերին եւ ապակայունացնում հարեւաններին»,- նշում է Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսը:
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ – խմբ.) պատգամավորները հուլիսի 27-ին հավանություն են տվել պատգամավորների ազգականներին որպես խորհրդարանական օգնականներ աշխատանքի ընդունելու արգելքի սահմանման դրույթին:
Թուրքիայի առաջին թիրախը Գերմանիան է, եթե կարողացավ Գերմանիային դնել իր ուզած ճանապարհի վրա, ապա մնացած եվրոպական երկրները, երևի թե, իր կարծիքով, ավելի դյուրին կլինեն: Եվ մենք այսօր Գերմանիայի պաշտոնյաների, գործիչների հայտարարություններում տեսնում ենք, որ իրենք պահանջում են Եվրոպայից կտրուկ կեցվածք Թուրքիայի նկատմամբ: