
Ալի Խամենեին հավանություն է տվել 1000-ից ավելի կալանավորների համաներմանը

Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հավանություն է տվել իրանական բանտերում պատիժ կրող 1070 կալանավորների համաներմանը եւ պատժաժամկետների նվազեցմանը: Այդ մասին օգոստոսի 19-ին հայտնել է հեռուստառադիոհաղորդումների IRIB կորպորացիան:
Ընդգրկուն համաներումը կապված է Իդե Կուրբան եւ Գադիրե Խոմ կրոնական տոների հետ, որոնք այս տարի նշվում են օգոստոսի 12-ին եւ 20-ին համապատասխանաբար: Համեներումը հայտարարվել է երկրի գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի խնդրանքով:
Իրանի Սահմանադրությանը համապատասխան՝ հոգեւոր ղեկավարն իրավունք ունի գերագույն դատարանի նախագահի առաջարկությամբ ներում շնորհել դատապարտյալներին կամ կրճատել նրանց պատժաժամկետները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: