
«Դա մեծ փող է, բազմաթիվ աշխատատեղեր». Թրամփը՝ Տայվանին 8 մլրդ դոլարի F-16-երի վաճառքի գործարքի մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավաստել է, որ հավանություն է տվել Տայվանին F-16 կործանիչների վաճառքի գործարքին՝ չնայած Չինաստանի կողմից բողոքներին:
«Դա 8 միլիարդ դոլար է: Դա մեծ փող է, բազմաթիվ աշխատատեղեր»,- պարզաբանել է ԱՄՆ-ի նախագահը:
Թրամփը նշել է, որ այդ համաձայնագիրը դեռ պետք է հաստատի Սենատը, բայց ինքն արդեն դրան հավանություն է տվել: Նա նաեւ վստահություն է հայտնել, որ Տայվանի իշխանությունները պատասխանատվությամբ կմոտենան ամերիկյան կործանիչների կիրառմանը, «այլապես, հավանաբար, մենք դրանք չԷինք վաճառի», հաղորդել է «Ինտերֆաքսը»: