Թրամփը հաստատել է, որ 2020 թվականին ընտրությունների կգնա Փենսի հետ տանդեմով
                                    ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավաստել է, որ 2020 թվականին նախագահական ընտրությունների կգնա փոխնախագահ Մայք Փենսի հետ տանդեմով:
Լրագրողները հարցրել են, թե Թրամփը ցանկանում Է արդյոք Փենսին փոխարինել ուրիշով որպես ընտրություններում թեկնածու: «Ես այդ մասին չեմ էլ մտածի»,- ասել է Թրամփը:
«Ո՛չ, ես շատ գոհ եմ Մայք Փենսից: Մայք Փենսը հիանալի փոխնախագահ է»,- հավելել է Միացյալ Նահանգների նախագահը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    