Բաժիններ՝

Իրանի ԱԳ նախարարը կայցելի Ճապոնիա և Չինաստան

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կայցելի Ճապոնիա եւ Չինաստան: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

«Նա (Զարիֆը) կուղեւորվի Չինաստան, ինչպես նաեւ Ճապոնիա»,- ասել է նա բրիֆինգի ընթացքում, նշելով, որ օրակարգը ներառելու է երկկողմ համագործակցության հարցերը եւ հրատապ այլ խնդիրներ:

Մուսավին հավելել է, որ օգոստոսի վերջին պլանավորված են Զարիֆի ուղեւորություններն Ասիայի երկրներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031