«Եթե նկատել եք, նրանք զավթում էին այլ նավեր, բայց մերը՝ ոչ, և ավելի լավ կլինի, որ նրանք դա չանեն». Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Իրանը ձգտում է համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ, բայց այդ երկրի իշխանությունները չգիտեն՝ ինչպես բանակցություններ սկսել Վաշինգտոնի հետ: Այս մասին Միացյալ Նահանգների ղեկավարը օգոստոսի 18-ին հայտարարել է լրագրողներին Նյու Ջերսիի նահանգից Վաշինգտոն մեկնելուց առաջ:
«Նրանք շատ են ցանկանում համաձայնագիր կնքել, բայց պարզապես չգիտեն՝ ինչպես սկսել, որովհետեւ շատ հպարտ ժողովուրդ են, ես նրանց հասկանում եմ»,- ասել է նա:
«Եթե դուք նկատել եք, նրանք չէին զավթում մեր նավերը, նրանք զավթում էին այլ նավեր, բայց մերը՝ ոչ, եւ ավելի լավ կլինի, որ նրանք դա չանեն»,- նշել է Թրամփը:
ԱՄՆ-ի նախագահը Իրանը համեմատել է ԿԺԴՀ-ի հետ եւ ասել, որ Վաշինգտոնի հետ գործարք կնքելու դեպքում այդ երկիրը կկարողանա հասնել զգալի տնտեսական հաջողությունների:
«Իրանը եւս հսկայական ներուժ ունի, եւ մենք կարող ենք արդյունքի հասնել շատ արագ, բայց նրանք չգիտեն՝ ինչպես սկսել»,- հայտարարել է նա:
«Նրանք հպարտ ժողովուրդ են, բայց նրանց տնտեսությունը փլուզվում է»,- հավելել է Թրամփը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: