AP-ին հայտնի է դարձել Վենեսուելայի սոցիալիստների առաջնորդի հետ ԱՄՆ-ի բանակցությունների մասին

Միացյալ Նահանգները գաղտնի բանակցություններ են սկսել Վենեսուելայի Սոցիալիստական կուսակցության առաջնորդներից մեկի՝ Դիոսդադո Կաբելիոյի հետ: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի:

Նրա խոսքով՝ կողմերը քննարկում են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի մերձավորների անվտանգության երաշխիքներն այն դեպքում, եթե իրենք ցանկանան պետության ղեկավարին հեռանցնել պաշտոնից: Աղբյուրը հայտարարել է, որ անցյալ ամսին Կաբելիոն Կարակասում հանդիպում է անցկացրել մի մարդու հետ, որը սերտ հարաբերության մեջ է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ: Ներկայում նախապատրաստվում Է երկրորդ հանդիպումը:

Բացի դրանից, համանման բանակցություններ են վարվում նաեւ Վենեսուելայից այլ բարձրաստիճան անձանց հետ: Ըստ որում աղբյուրը հայտարարել է, որ Կաբելիոյի կողմից դավաճանության մասին խոսք չկա:

Նրա ասելով, ամերիկացիների հետ բոլոր հանդիումները տեղի են ունենում սոսկ Վենեսուելայի նախագահի համաձայնությամբ, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Տեսանյութեր

Լրահոս