
Վանի, Դիարբեքիրի և Մարդինի քաղաքապետները հեռացվել են պաշտոնից

Օգոստոսի 19-ին Թուրքիայում պաշտոնից հեռացվել են Դիարբեքիրի քաղաքապետ Ադնան Սելչուք Մըզրաքլըն, Վանի քաղաքապետ Բեդիա Օզգյոքչեն և Մարդինի քաղաքապետ Ահմեթ Թուրքը։ Նրանցից երկուսը ներկայացնում են ընդդիմադիր քրդամետ «Ժողովորդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP)։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ըստ Թուրքիայի ներքին գործերի նախարարության՝ Ադնան Մըզրաքլի նկատմամբ հարուցվել է 9 քրգործ, Ահմեդ Թուրքի նկատմամբ՝ 6, իսկ Էրթանի նկատմամբ՝ 7։ Առաջադրված մեղադրանքները հիմնականում առնչվում են «ահաբեկչական կառույցի անդամ լինելու» և «ահաբեկչության օգտին քարոզչություն անելու» հետ։
Թուրքական աղբյուրը նշում է, որ ոստիկանությունը շրջապատել է վերոնշյալ քաղաքների քաղաքապետարանի շենքերը։ Առայժմ հայտնի չէ քաղաքապետները ձերբակալված են, թե ոչ։
Տեղեկացնենք, որ այս օրերին Դիարբեքիրի քաղաքապետը, ինչպես նաև Սուրի շրջանի ղեկավարը գտնվում էին Հայաստանում և մասնակցում Համահայկական խաղերի փակման արարողությանը։ Նրանք Հայաստան էին ժամանել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի հրավերով: