Նյու Դելիի բնակիչներին տարահանում են հեղեղման սպառնալիքի պատճառով
Հնդկաստանի մայրաքաղաքի իշխանությունները նախազգուշացրել են Յամունա (Ջամանա) գետի ափերից դուրս գալու (գետի ափերին է գտնվում քաղաքը) եւ ցածրադիր վայրերի ջրածածկման հնարավորության մասին: Ըստ որում քաղաքի Արեւելյան մագիստրատը (մայրաքաղաքի արեւելյան շրջանի վարչակազմը) կարգադրել է կատարել գետին հարող շրջանների լիակատար տարահանում: Այս մասին մագիստրատի հրամանը մեջբերում է Firstpost ինտերնետ-պորտալը:
Սպասվում է, որ օգոստոսի 19-ի ընթացքում Նյու Դելիի սահմանագծում Յամունա գետում ջրի առանց այն էլ կրիտիկական մակարդակը կտրուկ կբարձրանա, քանի որ ոռոգման վարչությունն օգոստոսի 18-ին կատարել է ավելորդ վարարաջրերի նետում Հաթնի Քունդ ամբարտակից, որը գտնվում է հոսանքից վերեւ: Հզոր մուսոնային տեղատարափ անձրեւները գետերում եւ ջրամբարներում ջրի մակարդակի բարձրացման են հանգեցրել Հնդկաստանի շատ շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաքի օկրուգում:
Սաստիկ անձրեւների եւ հեղեղումների հետեւանքով զոհերի եւ ավերածությունների մասին հաղորդումներ են ստացվում երկրի տարբեր շրջաններից: Ինչպես օգոստոսի 19-ին հայտնել Է NDTV հեռուստաալիքը, օգոստոսի 18-ին առնվազն 28 մարդ է զոհվել ու եւս 22-ն անհայտ կորել Հնդկաստանի հյուսիսային մասի Հիմաչալ Փրադեշի, Ութարաքանդի եւ Փենջաբի նահանգներում: Երկրի հարավում հեղեղումից ավերված Քերալայի նահանգում զոհվածների թիվը վերջին օրերին կազմել է 121, Քառնաթաքայի նահանգում զոհերի թիվը գնահատվում է 76, եւս 10-ը համարվում է անհայտ կորած, հաղորդել է ՏԱՍՍ-ը: