Միրոնովի հայտարարությունը պատահական չէ, ու քաղաքական նպատակ է հետապնդում․ Հրանտ Տեր-Աբրահամյան

Հրանտ Տեր–Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սերգեյ Միրոնովը ասել է, որ հնարավոր է ռուսական խաղաղապահ զորքեր մտցվեն Ղարաբաղյան կոնֆլիկտի գոտի:
Սա արդեն Հրանտի «դավադրապաշտությունը» չէ, ոչ էլ «հակառուսական» քարոզչություն, որը ես երբեք չեմ վարել ու չեմ էլ վարելու:

Այս հարցը պետք է համբերատար ու մի քիչ մանրամասն խոսացվի, որովհետև շատ կարևոր է, ու անմիջապես վերաբերում է ընթացող պատերազմին: Կներեք երկար գրելու համար այս նեղ մաջալին, բայց այլ կերպ հնարավոր չէ:

Պարզ է, որ սա պատահական հայտարարություն չէ, ու քաղաքական նպատակ է հետապնդում:

Նախ՝ հարց տանք՝ ո՞ր դեպքում տեսականորեն կարող է անհրաժեշտ լինել խաղաղապահ զորք Ղարաբաղում:

Պատասխանը բարդ չէ գտնել:
Միայն, եթե փոխվի ներկայիս ստատուս-քվոն, ընդ որում ի վնաս հայերի: Նաև՝ եթե լինեն չափից ավելի մեծ կորուստներ և այլն:

Մինչև հիմա Ղարաբաղյան կոնֆլիկտում խաղաղապահներ երբեք չեն եղել: Այսինքն՝ խաղաղությունն ու անվտանգությունն ապահովվել է սեփական ուժերով: Նախևառաջ՝ հայկական, քանի որ հայերն են հաղթող կողմը, և որպես այդպիսին ստատուս-քվոն ստեղծողն ու խաղաղության «կոնֆիգուրացիան» ստեղծողը:

Ընդ որում՝ Ղարաբաղյան կոնֆլիկտը միակն է հետսովետական տարածքում որտեղ երբևէ չեն եղել խաղաղապահներ: Չնայածա ցանկություններ, և պլաններ եղել են դեռ 1990-ականներից:
Եվ սա հենց այնպես փաստ չէ: Այլ արտահայտումն է Հայաստանի բարձր կարգավիճակի տարածաշրջանում, փաստացի անկախության չափի, ինքնուրույնության: Սեփական ուժերով սեփաան անվտանգությունն ապահովելու կարողության առնվազն Ադրբեջանի դեմ: Սրան մենք հասել ենք, այլ ոչ թե նվեր ենք ստացել:
Նորից: Ի՞նչ անել, որ խաղաղապահները մտնեն:

Քանդել հայկական ստատուս քվոն: Pax Armenica-ն:
Ամենահավանական սցենարը՝ հայերը կրում են պարտություններ, կորցնում են մի քանի նշանակալի բնակավայր, շրջան, ունենում են մեծ կորուստներ, ու այդ ժամանակ հայտնվում են խաղաղապահները՝ փրկելու համար հայերին հերթական ջարդից: Սա դավադրապաշտություն չէ, այլ տրամաբանություն:

Առանց հայերին պարտության մատնելու հնարավոր չէ, կամ շատ բարդ է հասնել այս նպատակին: Ինչո՞ւ, ի՞նչ առիթով բերել խաղաղապահ զորք, եթե առանց այդ էլ հայերն ապահովում են անվտանգությունն ու խաղաղությունը:

Ուրեմն, պետք է հայերի պարտություն:
Բայց ոչ ամբողջական, այլ մասնակի:
Սա ձեռ է տալիս նաև Ադրբեջանին: Մեկ-երկու նշանակալի բան «ազատելը» շատ լավ արդյունք կդիտվի: Իհարկե, ոչ ոք չի երաշխավորել, որ թուրքերը չեն ցի նաև «խաղաղապահ» ռուսներին, բայց դա արդեն ոնց խաղադրույքներն աշխատեն: Հավանաբար՝ չեն ուզի ու չեն կարող:

Եթե կարճ հենց այստեղ է և 2016-ի և 2020-ի պատերազմների գաղտնիքն ըստ իս:
Իսկ ռուսների ինչի՞ն է պետք խաղաղապահ զորք այստեղ:

Շատերն ասում են, դե հենա Գյումրիում բազա ունեն, էլ ի՞նչ զորք ստեղ: Կարծես դա նույնն բանն է:
Չբացատրեմ՝ ինքնին պարզ է, որ խաղաղապահ զորքը միայն անուն է: Զորքերը չեն լինում խաղաղապահ կամ ռազմապահ, այլ լինում են այս կամ այն երկրինը, ու այդ երկրի քաղաքականությունն էլ կոչված են սպասարկել:
Ուրեմն, ի՞նչ ռուսներին Ղարաբաղում զորքից:
Շատ բան:

Փաստացի դա Այսրկվոկկասի ռոսւական վերահսկողությունը բարձրացնում է լրիվ նոր մակարդակի: Հայաստանի և Ադրբեջանի փաստացի անկախության չափը կտրուկ ընկնոմ է: Ադրբեջանը գուցե ժամանակավոր համաձայն է դրան՝ ի հաշիվ կորցրածի մի մասի հետբերման:

Մեզ համար սա ավելի քան պարտություն է՝ հայկական սուբյեկտության վերջն է:

Ղարաբաղը ստրատեգիկ կարևոր կետ է տարածաշրջանում: Հյուսիսց եղած նվաճումների կարևոր ուղիներից մեկը՝ Դերբենտ-Բաքու-Ղարաբաղ ճամփով: Այստեղից Քրով բարձրանում ես Թիֆլիս, իսկ Արաքսով՝ Արարատյան դաշտ: Վրաստանը թիկունիքց շրջանցվում է: Նաև՝ Իրանի սահման: Նաև ՝Մերձավոր Արևելքի գործողության թիկունքի ապահովում:

Մի խոսքով՝ շատ բանի համար կարող է պետք գալ այստեղ զորք: Բայց նախևառաջ՝ դա Այսրկովկասի փաստացի ռեօկուպացիայի սկիզբն է: Եվ հայկական անկախության դեմոնտաժի սկիզբը:
Եվ վերջինը:
Խաղաղապահների թեման նոր չէ:

Վերջին տարիների բանակցությունների օրակարագը, այսպես կոչված լավրովյան պլանն ըստ էության հանգել է դրան:
Էն որ ասում են՝ Ղարաբաղյան կարգավորում, վերջին տարիներին հենց սա է նշանակել:
Մնացածը սրա շուրջ մանրամասներն են, բայց կենտրոնական կետը եղել է ռուսական խաղաղապահ զորքը: Փաստացի կենտրոնական:
Կողմ կամ դեմ լինել Ղարաբաղյան կարգավորմանը վերջին շրջանում նշանակել է կողմ կամ դեմ լինել ռուսական խաղաղապահ զորքի տեղադրմանը՝ մնացածը լյա-լյա էր: Մանավանդ խաղաղությունը:
Չգիտեմ քանիսդ եք կարծում, որ խաղաղապահ զորքն իրապես խաղաղություն է բերում:
Եվ ուրեմն:

Կա մի տարբերակ, որպեսզի այս պլանը հերթական անգամ հոդս ցնդի: Հաղթել մարտի դաշտում: Գուցե տեսականորեն էլի փորձեն թեման բարձրացնբել, բայց հաղթանակի դեպքում, դա շատ դժվար է հիմնավորել:
Դրա համար մի հարցրեք՝ ո՞ւր ա ՕԴԲԿ-ն:
Ինքը մոտ է ու սպասում է «փրկության» առիթի:
Պետք չի դա իրենց տալ»:

Սերգեյ Միրոնովը ասել է, որ հնարավոր է ռուսական խաղաղապահ զորքեր մտցվեն Ղարաբաղյան կոնֆլիկտի գոտի: Սա արդեն Հրանտի…

Gepostet von Հրանտ Տէր-Աբրահամեան am Dienstag, 29. September 2020

Տեսանյութեր

Լրահոս