ԵԱՀԿ հատուկ նիստում կքննարկվի Արցախյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը

ԵԱՀԿ Մշտական խորհուրդը կքննարկի ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի սրումը: «ԵԱՀԿ Մշտական խորհուրդն այսօր ժամը 17:00-ին՝ կենտրոնական Եվրոպայի ժամանակով, հատուկ նիստ կանցկացնի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում վերջին զարգացումները քննարկելու համար: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը կներկայացնի վերջին տեղեկատվությունը»,- ասվում է ԵԱՀԿ-ում Ալբանիայի նախագահության հաղորդագրության մեջ, որը տեղադրվել է Twitter-ի միկրոբլոգի էջում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930