Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ իբն Սալման Ալ Սաուդը պատվիրակության հետ կզբաղեցնի Կրեմլի մերձակա Ritz Carlton հյուրանոցի ամբողջ 11-րդ հարկը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Մոսկվայի Հայրենական Մեծ պատերազմի կենտրոնական թանգարանում բացվել է Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Ռուսաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի:
Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) (OCCRP) հաղորդմամբ՝ Ադրբեջանի իշխող վերնախավի ներկայացուցիչները 2012-2014-ն ընկած ժամանակահատվածում կեղծ բրիտանական ընկերությունների միջոցով երկրից մոտ 3 մլրդ դոլար են հանել, ինչն օգտագործվել է եվրոպական տարբեր պաշտոնյաների կաշառելու, ինչպես նաև թանկարժեք ապրանքներ ձեռք բերելու համար:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին անհասկանալի է համարել երկրի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի անակնկալ հրաժարականը, որի հետ աշխատանքում փոխըմբռնում էր հաստատվել:
Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) տարանցիկ ճանապարհորդներին լիովին ազատել են այցագրային տուրքերից երկրում գտնվելու առաջին երկու օրը:
Թուրքիայի եւ ԱՄՆ-ի զինվորականները Շտուտգարտում կայացած բանակցությունների ընթացքում համաձայնեցրել են Սիրիայի Մանբիջ քաղաքից քրդական խմբավորումների դուրսբերման հարցերի վերաբերյալ գործողությունների պլանը:
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը ողջունել է ԿԺԴՀ-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքները՝ դրանք որակելով մեծագույն հաջողություն:
Գերմանիայի հասարակական կազմակերպություններն իշխանություններին կոչ են արել ժամանակավորապես դադարեցնել Թուրքիային զենքի մատակարարումը։
Հայաստանում «Թավշյա» կամ «Սիրո և համերաշխության» հեղափոխությունը, ինչպես հայտնի է, համաշխարհային մակարդակով լայն արձագանք է ունեցել: Հայաստանյան զարգացումներին առավել ուշադրությամբ էին հետևում, բնականաբար, հարևան երկրներում, այդ թվում՝ Իրանում, որտեղ աննախադեպ էին արձագանքները տեղեկատվական դաշտում՝ ԶԼՄ-ներում, ինչպես նաև մեկնաբանների ու փորձագետների շրջանակներում:
Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի «ամենաչար» նախագահն է 1979 թվականից՝ Իրանի Իսլամական Հանրապետության կազմավորման պահից ի վեր:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը հայտարարել է, որ համաձայն Է հանդիպել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդես է եկել ռուսական C-500 զենիթահրթիռային համալիրների համատեղ արտադրության առաջարկությամբ:
Աֆրոամերիկուհի Լոնդոն Բրիդը հաղթել է ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկոյի քաղաքագլխի ընտրություններում եւ առաջին թխամորթ կինը դարձել այդ պաշտոնում:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «Ալ Ալյամ» իրանական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ վաղաժամ է «Հըզբոլլահ» լիբանանյան շարժման մարտիկներին խնդրել հեռանալու Սիրիայից, քանի դեռ շարունակվում է պայքարն ահաբեկչության դեմ։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 14-ին հանգիստյան օր է վերցրել իր ծննդյան օրվա առթիվ։
Նորվեգիայի խորհրդարանի պատգամավորները ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի են առաջադրել Կորեական թերակղզու միջուկազերծման վերաբերյալ համաձայնագրի հասնելու գործում ներդրած ավանդի համար:
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել ռուսական ՎՏԲ բանկի խորհրդի նախագահ Անդրեյ Կոստինի հետ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կցանկանար, որ ամերիկացի բոլոր զինծառայողները, որոնք տեղաբաշխված են Հարավային Կորեայում, վերադառնան տուն, բայց առայժմ խոսքը չի վերաբերում այդ հեռանկարին:
ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության ղեկավար Սառա Սանդերսը հերքել է պաշտոնաթող լինելու իր մտադրության մասին CBS հեռուստաալիքի հաղորդումը։
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հրամանագիր է հրապարակել կառավարության կողմից պարտականությունների ժամանակավոր կատարման վերաբերյալ:
Կանադայում «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում բանավեճի զգալի մասը նվիրված էր Ռուսաստանին, ուստի լավ կլիներ վերադառնալ Մոսկվայի մասնակցությամբ ձեւաչափին:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը մերժել է Brexit-ի մասին օրինագծի այն ուղղումը, որը Մեծ Բրիտանիայի կառավարությունից պահանջում է Բրյուսելի հետ համաձայնության գալ Եվրամիության հետ մաքսային միությունում երկրի մնալու շուրջը՝ դրանից դուրս գալուց հետո:
Մակեդոնիայի նախագահն սպառնացել է չստորագրել բալկանյան երկիրը Հյուսիսային Մակեդոնիա վերանվանելու համաձայնագիրը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների ճնշող մեծամասնությամբ բանաձեւ է ընդունել, որը դատապարտում է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում։
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Կարմիր հրապարակում ներկա են գտնվել ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը նվիրված գալա-համերգին:
Tesla էլեկտրամոբիլներ արտադրողը աշխատանքից կազատի իր աշխատակիցների շուրջ ինը տոկոսին՝ ծախսերի կրճատման եւ էլեկտրաքառերի թողարկման շահութաբերության պահպանման համար:
«Կողմերից որևէ մեկը կամ շահագրգիռ խմբեր կարող են օգտվել այս իրավիճակից` մեծ լարվածություն հրահրելով Հայաստանի և Ադրբեջանի միջև: Իմ կարծիքով` այս հանդիպման ընթացքում շեշտը դրվել է հրադադարի պահպանման վրա, քանի որ ներկայումս հրադադար չկա»:
ԱՄՆ-ի Ազգային հակահետախուզական կենտրոնի տնօրեն Ուիլյամ Էվանինան հունիսի 12-ին ֆուտբոլի սիրահար համաքաղաքացիներին, որոնք մտադրվել են մեկնել Ռուսաստան՝ Աշխարհի առաջնություն-2018-ին, խորհուրդ է տվել՝ իրենց հետ չվերցնել շարժական հեռախոսներ եւ այլ էլեկտրոնային սարքեր:
Սասեքսի դուքսն ու դքսուհին պատմել են, որ իրենց առաջին համատեղ ճամփորդության ընթացքում իրենք կայցելեն Ավստրալիա, Նոր Զելանդիա, Կոնգոյի Թագավորություն եւ Ֆիջիի Հանրապետություն: