Բելառուսն այնուամենայնիվ «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը մատակարարել է Ադրբեջանին:
Ադրբեջանցի նախկին դիվանագետ Արիֆ Մամեդովն անդրադարձել է ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված կեղծ լուրերին, թե իբր ադրբեջանական զորքերը Նախիջևանի ուղղությամբ 11 հազար հեկտար տարածք են գրավել:
68 տարեկան հասակում վախճանվել է Fleetwood Mac խմբի նախկին կիթառահար Դենի Քիրուենը:
Եվրամիությունը կշարունակի հետեւել G7-ի ամփոփիչ կոմյունիկեին, որը համաձայնեցվել է Կանադայի գագաթնաժողովի բոլոր մասնակիցների կողմից՝ չնայած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որը վերջին պահին հրաժարվեց հավանություն տալ այդ փաստաթղթին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը պնդում է, որ ՌԴ-ի հետ հարաբերություններում դաշինքն առաջընթացիէ հասել։
Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի երկրպագու Հուբերտ Վիրտը որոշել է Ռուսաստան՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը ժամանել տրակտորով:
Հակառակ ակնկալիքների՝ Ադրբեջանում 2018 թ. առաջին կեսին մարդու իրավունքների բնագավառում իրավիճակը ոչ միայն չի բարելավվել, այլև ուղեկցվել է ճնշումների և հետապնդումների նոր ալիքով:
ԱՄՆ-ի վարչակազմը ցանկանում է պարզել՝ անկեղծ են արդյոք Կորեական թերակղզու միջուկազերծում իրականացնելու ԿԺԴՀ-ի մտադրությունները:
Բասկերի երկրի՝ Իսպանիայի հյուսիսի ինքնավար տարածաշրջանի տասնյակ հազարավոր բնակիչներ 202 կիլոմետր երկարությամբ կենդանի շղթա են կազմել՝ ավելի շատ անկախության պահանջով, տեղեկացնում է BBC-ին
Սինգապուրի արտաքին գործերի նախարարության ղեկավար Վիվիան Բալաքրիշնանը հունիսի 11-ին Մեծ Բրիիտանիայի BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիային տված հարցազրույցում հասկանալ է տվել, որ իր երկիրը վճարել է St. Regis հյուրանոցում ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ նրա պատվիրակության մնալու վարձը։
Իրանի ԱԳ նախարարությունն ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի սկսվելուց մեկ օր առաջ Հյուսիսային Կորեայի իշխանություններին նախազգուշացրել է միջազգային պայմանավորվածությունները խախտելու Վաշինգտոնի սովորության մասին:
Դերասան Ռոբերտ դե Նիրոն անպարկեշտ հայհոյել է՝ խոսելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մասին, հաղորդել է TMZ-ն:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես մասնակցելու է հունիսի 14-ին կայանալիք ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության բացմանը:
Պեկինը Փհենյանի խնդրանքին ի պատասխան ինքնաթիռ է տրամադրել Կիմ Չեն Ընին Սինգապուր մեկնելու համար, որտեղ հունիսի 12-ին պետք է կայանա նրա հանդիպումը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի բացառել Ռուսաստան՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մեկնելու եւ քաղաքական բանակցություններ վարելու հնարավորությունը:
Աֆղանստանի հյուսիս-արեւելքում՝ Տաջիկստանին սահմանակից Քունդուզի նահանգի շրջաններից մեկում հունիսի 11-ի առավոտյան «Թալիբան» արմատական շարժման զինյալների գրոհի ընթացքում սպանվել են կառավարական ուժերի 15 զինծառայողներ:
Սինգապուրի վարչապետ Լի Սյանլունը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին վաղօրոք շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ՝ այդ կապակցությամբ տորթ մատուցելով իրենց համատեղ ճաշկերույթին:
Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն Ալմաթիում հունիսի 11-ին մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին:
ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհուրդը ողջունում է ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ հունիսի 12-ին կայանալիք գագաթնաժողովը:
ԱՄՆ-ի վարչակազմը հաստատել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ ԿԺԴՀ-ի առանորդ Կիմ Չեն Ընը առանձին հանդիպում կանցկացնեն նախքան հունիսի 12-ին գագաթնաժողովի սկսվելը:
Ադրբեջանի Սաաթլիի շրջանի Սմադաքենդ գյուղի բամբակի տնկարաններում աշխատող 24 մարդ թունավորվել է թունաքիմիկատներից:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Հայաստան այցելության նախօրեին Ադրբեջանի կողմից Արցախի ՊԲ զինծառայողի սպանությունը սադրանք է՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի սրմանը և լարվածության նվազեցման շուրջ պայմանավորվածությունների տապալմանը։
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սինգապուրում կայանալիք հանդիպումը կդառնա միայն Կորեական թերակղզու միջուկազերծման «տեւական գործընթացի» սկիզբը, որը կարող է տարիներ տեւել:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սինգապուրում ուղեւորություններ է կատարում ավտոմոբիլով, որը պետական գրանցանիշեր չունի եւ որի վրա ամրացված են սոսկ ԿԺԴՀ-ի դրոշներ։
Fox News հեռուստաալիքի հաղորդավարուհի, ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանի դուստր Աբբի Հանթսմանը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընին դիկտատորներ է անվանել:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն բովանդակալից է որակել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջեւ գագաթնաժողովի նախօրյակին ԿԺԴՀ-ի պատվիրակության հետ հունիսի 11-ին Սինգապուրում կայացած բանակցությունները։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ իր առաջիկա հանդիպումը «լավ կանցնի»:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին «անհետեւողականության» մեջ է մեղադրել «մեծ յոթնյակի»՝ Կանադայում տեղի ունեցած՝ գագաթնաժողովից հետո, որտեղ Միացյալ Նահանգների ղեկավարը հրաժարվել է պաշտպանել ափոփիչ պաշտոնական հայտարարությունը Կանադայի հետ տարաձայնությունների պատճառով:
ԱՄՆ-ի Վիսկոնսինի նահանգում չորս մարդ է զոհվել հունիսի 10-ին միաշարժիչ ինքնաթիռի կործանման հետեւանքով:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին հուլիսին հրավիրել է Փհենյան՝ գագաթնաժողովի երկրորդ փուլին: