
Պակիստանի իշխանությունները Հնդկաստանին մեղադրել են հարսանիքի ժամանակ գնդակոծության մեջ

Տասնմեկ խաղաղ բնակիչներ, հիմնականում կանայք ու երեխաներ, վերքեր են ստացել Հնդկաստանի զորքերի կողմից պետությունների միջեւ հսկողության գծի երկայնքով Պակիստանի տարածքի գնդակոծության հետեւանքով: Այդ մասին հաղորդել է հասարակայնության հետ կապերի գծով Պակիստանի միջգերատեսչական ծառայությունը (ISPR):
«Տասնմեկ անմեղ խաղաղ բնակիչներ, ներառյալ վեց կին եւ չորս երեխա, այսօր (նոյեմբերի 22-ին) վերքեր են ստացել, երբ Հնդկաստանի բանակն առանց պատճառի խախտել է հրադադարի ռեժիմը Հույրաթի հատվածում, հսկողության գծի երկայնքով՝ քաղաքացիական անձանց նկատմամբ հրթիռներ եւ ծանր ականանետներ կիրառելով Ջիգջոթ գյուղում հարսանիքի արարողության ժամանակ»,-ասվում է ISPR-ի հաղորդագրության մեջ: Պակիստանյան կողմը խաղաղ բնակիչների վրա Հնդկաստանի բանակի «կանխամտածված հարձակումը» համարել է «անբարոյական եւ ոչ պրոֆեսիոնալ գործողություն», «մարդու իրավունքների բացարձակ արհամարհանք», ինչպես նաեւ 2003 թվականի հրադադարի շուրջ պայմանավորվածության խախտում:
Պակիստանի եւ Հնդկաստանին միջեւ հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ 2019 թվականի օգոստոսին 5-ին Նյու Դելին հայտարարեց Ջամուի եւ Քաշմիրի նահանգը լուծարելու որոշման մասին՝ դրա հիմքի վրա ստեղծելով երկու միութենական տարածքներ (վարչական միավորներ, որոնք ավելի քիչ իրավունքներ ունեն, քան նահանգը): Դրա համար Հնդկաստանի խորհրդարանը չեղարկեց Սահմանադրության 370-րդ հոդվածը, որը նահանգին տվել էր հատուկ կարգավիճակ: Պակիստանը, որը հավակնում էր Քաշմիրի հնդկական մասին, կտրուկ դատապարտել է այդ որոշումը: Այն բանից հետո, երբ Բրիտանական Հնդկաստանի մուսուլմանական տարածաշրջանները ձեւավորեցին առանձին Պեկիստան պետություն, Ջամուն եւ Քաշմիրը միակ հնդկական նահանգն էր, որտեղ բնակչության մեծամասնությունը կազմում են մուսուլմանները: Այնտեղ ակտիվորեն գործում են անջատողականները, որոնց աջակցելու մեջ Նյու Դելին մեղադրում է պակիստանյան իշխանություններին: Իսլամաբադg այդ մեղանդրանքները հերքում է, հայտարարելով, որ Քաշմիրի բնակիչներն ինքնուրույնաբար են մարտնչում իրենց իրավունքների համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: