ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հունիսի 20-21-ին այցով կգտնվի Ռուսաստանում. այցի ընթացքում բանակցություններ են պլանավորված ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Երկու միլիոն երկրպագուներ են եկել Ռուսաստան՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծիք է հայտնել, որ դեռեւս վաղ է խոսել ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ամերիկյան հեղինակավոր The Washington Post օրաթերթի լրագրող Դեյվիդ Իգնատիուսը, ով օրերս ժամանել էր Հայաստան՝ մասնակցելու «Ավրորա» ամենամյա մրցանակի հանձնման պաշտոնական արարողությանը, հրապարակել է հոդված Հայաստանում նախորդ ամիսներին տեղի ունեցած քաղաքական գործընթացների վերաբերյալ՝ արձանագրելով, որ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներ են տեղի ունեցել:
Գերմանացիների մեծամասնությունն այն կարծիքին է, որ կանցլեր Անգելա Մերկելի կողմից ճիշտ չէր լինի մի կողմ մնալ եւ ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման օրերին չայցելել Ռուսաստան, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում է ֆրանսերեն լեզվին վերադարձնել եվրոպական հասարակական ու քաղաքական ինստիտուտների պաշտոնական լեզվի կարգավիճակը, որը նա ուներ մինչեւ 1973 թվականին Եվրոպական տնտեսական հանրակցությանը Մեծ Բրիտանիայի անդամակցելը:
Վիետնամը Չինաստանից պահանջում է անհապաղ դուրս բերել այն ամբողջ ռազմական սարքավորանքը, որը նա տեղակայել է Արեւելյան ծովի (Հարավչինական ծովի վիետնամական անվանումը) Պարասելյան կղզիներում, եւ դադարեցնել ցանկացած միակողմանի գործողություններ այդ տարածքների նկատմամբ:
Պակիստանի «Թեհրիք ի թալիբան Պակիստան» («Պակիստանի թալիբների շարժում») արմատական խմբավորման պարագլուխ մոլլա Ֆազլուլան ոչնչացվել է Աֆղանստանի արեւելքում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի անօդաչուի հարվածով:
Վրաստանի խորհրդարանական մեծամասնության կողմից հանրապետության վարչապետի պաշտոնում առաջադրված Մամուկա Բախտաձեն շնորհակալություն է հայտնել իր նկատմամբ ցուցաբերված վստահության համար եւ հայտնել, որ խորհրդարանին կներկայացնի մի քանի սկզբունքների վրա հիմնված իր տեսլականը։
Կանադայի բնակիչները բոյկոտ են հայտարարել երկրում ԱՄՆ-ից ներկրված ապրանքներին, ինչը դարձել է երկու երկրների ղեկավարների միջեւ բորբոքված «խոսքակռվի» հետեւանքը:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հրապարակավ այրել է վիթխարի կարմիր կիսավարտիքը:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 14-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ:
Նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Չինաստանից ներմուծվող ապրանքների համար 50 միլիարդ դոլար գումարի մաքսեր սահմանել:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հունիսի 14-ին Պեկին կատարած այցի արդյունքներով հայտարարել է, որ ԱՄՆ-ը եւ Չինաստանը հանձնառու են Կորեական թերակղզու միջուկազերծմանը:
Իրանում հայտնաբերել են փղերի ընտանիքի՝ շուրջ 2 միլիոն տարի առաջ ապրած եւ բնաջնջված կաթնասունների քարացած ատամներ:
Բրիտանացի հեռուստադիտողներն արքայազն Հարրիին եւ Մեգան Մարքլին նկատել են Britain’s Got Talent տաղանդների շոուի եզրափակիչի հեռարձակմանը:
Փուքեթի նահանգի եւ համանուն կղզու իշխանությունները, որը Թաիլանդի ամենահանրաճանաչ տուրիստական գոտիներից մեկն է, ձեռնամուխ են եղել գրեթե երկու հարյուր վայրի երկարապոչ մակակաների ստերջացմանը եւ վերաբնակեցմանն անմարդաբնակ կղզիներում:
Վրաստանում խորհրդարանական մեծամասնությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է երկրի ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեի թեկնածությունը:
Աշխարհում հունիսի սկզբի դրությամբ միջուկային մարտական մասերի քանակը կազմում է 14 հազար 450, ըստ որում դրանց 90 տոկոսը գտնվում է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի տնօրինության ներքո:
«Շարունակաբար ուժի դիրքերից հանդես գալը դարձել է սովորական երևույթ բանակցող և հակամարտող կողմերի համար: Բայց միանշանակ ասել, որ կա պատերազմով հակամարտությունը լուծելու մտադրություն, ես չեմ կարող»,- նկատեց Հայոսը:
Թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը կարծում է՝ Թուրքիան կշարունակի ժխտել Հայոց ցեղասպանությունը, բայց դրա համար պետք է գտնի այլ տարբերակ, քան առկա փաստաթղթերի հավաստիությունը կասկածի տակ դնելը:
ԱՄՆ-ի Մասաչուսեթսի թանգարանի աշխատակիցները օդ են բարձրացրել 19,5 մետր երկարությամբ թղթե ինքնաթիռը եւ գերազանցել Գիննեսի ռեկորդը:
«Սրանք պետք է բավականին լուրջ մտածելու առիթ տան և՛ ՀՀ կառավարությանը, և՛ Ռուսաստանի հայկական կազմակերպություններին, և՛ ընդհանուր առմամբ բոլորիս»։
Բրիտանական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 14-ին հեռախոսազրույց ունեցավ Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալան Դանքնի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
«Արցախի անունից բանակցելու մանդատը նախորդ նախագահները կամովին էին վերցրել, ինքնուրույն էին որոշել, որ իրենք այդ իրավունքն ունեն՝ Ռոբերտ Քոչարյանից սկսած»:
Հյուսիսային ու Հարավային Կորեաների ներկայացուցիչները երկու երկրների պաշտոնական ներկայացուցիչների բանակցություններում պայմանավորվել են վերականգնել ռազմական կապի արեւելյան ու արեւմտյան գծերը:
Քրիստոնեասոցիալական միությունը սպառնում է դուրս գալ Քրիստոնեադեմոկրատական միություն կուսակցության հետ միասնական խորհրդարանական խմբակցությունից, որի ղեկավարը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է, եթե ՔԴՄ-ն չընդառաջի փախստականների վերաբերյալ բավարացի պահպանողականների առաջարկություններին:
Ռուսաստանի Դաշնության նախարարների կաբինետը հավանություն է տվել կենսաթոշակային տարիքը կանանց համար մինչեւ 63 արեկան եւ տղամարդկանց համար մինչեւ 65 տարեկան աստիճանական բարձրացմանը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Ադրբեջանցի ակտիվիստներն ի պաշտպանություն Ադրբեջանում գործող ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք» REAL կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի բողոքի ակցիա են իրականացրել:
Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Ազեր Բադամովը, պատասխանելով ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության վերաբերյալ լրագրողների հարցերին, փորձել է խելացի երևալ, սակայն անմիտ պատասխան տալով՝ հիմարի տպավորություն է թողել: