Թուրքիայում սպասվում է մինչև 45 աստիճան շոգ
Հունաստանից Թուրքիա ներթափանցած շոգի ալիքն այսօրվանից կուժեղացնի իր ազդեցությունը երկրի ողջ տարածքում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ հատկապես երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին Էգեյան և Միջերկրական ծովերի շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 45 աստիճանի, իսկ զգացվող ջերմաստիճանը որոշ վայրերում կմոտենա 50 աստիճանին։
Շաբաթվա ամենաշոգ օրերը կլինեն երեքշաբթին, չորեքշաբթին և հինգշաբթին։ Դենիզլիում սպասվում է մինչև 40, Մանիսայում՝ 39, իսկ Իզմիրում և Մուղլայում՝ 38 աստիճան տաքություն։
Շոգ եղանակը կպահպանվի նաև Թուրքիայի հարավարևելյան շրջաններում։ Կանխատեսվում է, որ Շանլըուրֆայում օդի ջերմաստիճանը կհասնի 41, Դիարբեքիրում՝ 40, Սիիրթում՝ 39, իսկ Մարդինում՝ 38 աստիճանի։

