Բաժիններ՝

Եգիպտոսում առնվազն հինգ մարդ է զոհվել շենքի փլվելու հետևանքով

Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում առնվազն հինգ մարդ է զոհվել շենքի փլվելու հետեւանքով: Այդ մասին հաղորդել է El-Watan թերթը:

Հրատարակության համաձայն, դեկտեմբերի 2-ի երեկոյան քաղաքի կենտրոնում տեղի է ունեցել շենքերից մեկի փլուզում, զոհ են դարձել երեք տղամարդ եւ երկու կին, միջադեպի վայրում աշխատում են փրկարարները: Հաղորդվում է, որ փլված չորսհարկանի շենքը հին էր, 2000 թվականից ի վեր երեք որոշումներ են կայացվել, որոնք պարտադրում էին վերանորոգում անցկացնել, բայց այն այդպես էլ չիրականացվեց:

Ալեքսանդրիայի նահանգապետի խոսքով՝ փլվածքների տակ գտնվում է ինը մարդուց բաղկացած եւս երկու ընտանիք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031