Բաժիններ՝

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը 3 ահաբեկչական տարր է վնասազերծել Իրանի հյուսիս-արևմուտքում

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երեք ահաբեկչական տարր է վնասազերծել երկրի հյուսիս-արևմուտքում: Այս մասին հայտնում է «Mehr» լրատվական գործակալությունը:

Գործակալությունը նշում է, որ Արևմտյան Ադրբեջան նահանգում վնասազերծված տարրերը մտադիր էին ահաբեկչություն իրականացնել Իրանի Իսլամական Հանրապետությունում:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը նաև մեծ քանակությամբ զենք, զինամթերք և կապի միջոցներ են առգրավել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031