Փաշինյանի հրաժարականն են պահանջում Սփյուռքի 50-ից ավելի կառույցներ

Ինչպես տեղեկացրել ենք, նոյեմբերի 9-ի Արցախյան հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Սփյուռքի տարբեր համայնքների բազմաթիվ կազմակերպություններ և կառույցներ հանդես են եկել հայտարարություններով և ուղերձներով, որոնցում խստիվ դատապարտում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարությունը՝ պահանջելով վարչապետի և նրա թիմի հրաժարականը։

Անցած օրերի ընթացքում նման հայտարարություններով են հանդես եկել Սփյուռքի երեք տասնյակից ավելի նոր կառույցներ՝ ՀՅԴ տարբեր շրջանների մարմիններ, ազգային միություններ, Ազգային ղեկավար մարմիններ, հոգևոր կառույցներ:

Այսպիսով, Փաշինյանի և նրա թիմի հրաժարականը պահանջող Սփյուռքյան կառույցների թիվը գերազանցում է 5 տասնյակը:
Ստորև ներկայացնում ենք այդ կազմակերպությունների և կառույցների ցանկը:
• Քուվեյթի Ազգային կառույցներ

• ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտե
• Լիբանանի Օգնության Խաչի Շրջանային Վարչություն
• ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային Վարչություն
• ՀՅԴ Զավարյան Ուսանողական Միություն և Լիբանանի Երիտասարդական Միություն
• Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության Կենտրոնական Վարչություն
• ՀՅԴ Կանադայի Կենտրոնական Կոմիտե
• ՀՅԴ Կենտրոնական Եվրոպայի Շրջան, Ավստրիայի Հայ Դատի հանձնախումբ, ՀՄԸՄ-ի Վիեննայի մասնաճյուղ

• ՀՅԴ «Արմեն Գարո» ուսանողական միություն (Կանադա), Մոնթրեալի համալսարանի հայ ուսանողական միություն, Գոնգորտիա համալսարանի հայ ուսանողական միություն
• ՀՅԴ Հյուսիսային և Հարավային Իրանի Կենտրոնական Կոմիտեներ
• ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական Կոմիտե
• Սիրիայի Հայ Դատի հանձնախումբ
• ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտե
• ԱՄՆ Արևելյան Շրջանի ՀՅԴ Կենտրոնական Կոմիտե
• ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե
• ՀՅԴ Հարավային Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե
• Թեհրանի եւ Սպահանի հայոց թեմեր
• Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միություն, Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթության միություն, Նոր Ջուղայի Հայուհյաց Բարեգործական
ընկերություն, Հայ Ուս. «Չհարմահալ» միության Նոր Ջուղայի

Մասնաճյուղ
• Թեհրանահայ 17 միություններ
• ՀՅԴ Բուլղարիայի Կենտրոնական Կոմիտե
• Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության Կանադայի Շրջանային Վարչություն
• ՀՄԸՄ Կանադայի Շրջանային Վարչություն
• ՀՅԴ Անգլիայի շրջան

Տեսանյութեր

Լրահոս