Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսը մինչեւ դեկտեմբերի 24-ը կգտնվի կարանտինի մեջ այն պատճառով, որ շփվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բաղդասարյանն է։
Ամերիկյան Enterprise վերլուծական կենտրոնն ուսումնասիրել է Լեռնային Ղարաբաղի վերջերս պատերազմի ավարտին կնքված հրադադարի հայտարարության դրույթները, այն նշելով՝ որպես ապագա վեճերի հիմք, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի տարածքային ամբողջականության փոփոխության կամ տարածաշրջանում նոր պատերազմի հրահրման ռիսկերը:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտնել է, որ երկիրը հաղթահարել է կորոնավիրուսի տարածման երրորդ ալիքը:
ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփն իր մի քանի խորհրդականների հայտարարել է, որ հրաժարվելու է Սպիտակ տունը լքել ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալության օրը:
«Հակամարտության գոտում հրադադարի խախտումները և միջադեպերը կարող են շարունակական բնույթ կրել, եթե մի շարք քայլեր չնախաձեռնվեն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Հադրութի շրջանի հայկական գյուղերի ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին և հետագա զարգացումներին։
«Նիկոլ Փաշինյանն իր վերջին հարցազրույցում նշում է, որ «մինչև վերջին օրը, նախավերջին օրը ընդհանուր գնահատականը եղել է այն, որ պատերազմը, այնուամենայնիվ, չի սկսվի»:
Ռուսաստանի հասցեին ԱՄՆ-ի մեղադրանքները իբր Միջերկրական ծովում հակամարտությունների բորբոքման մեջ, հիմնավորված չեն, ոչ մի փաստ չի ներկայացվել: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը:
Առնվազն յոթ մարդ զոհվել եւ 11-ը տուժել են ավտոբուսի եւ միկրոավտոբուսի բախման արդյունքում, որը տեղի է ունեցել Եգիպտոսի Սոհագի կենտրոնական նահանգում:
Հրշեջները լիկվիդացրել են պահեստաշենքում բռնկած հրդեհը Նովոսիբիրսկի Կորովի շրջանում:
Թուրքիան շարունակում է Կատարի հետ համագործակցությունը ռազմական ոլորտում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ֆրանսիայի Կլամար քաղաքի քաղաքային խորհուրդը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման և Արցախի ինքնիշխանության ճանաչման մասին բանաձև է ընդունել։
Ամերիկյան իշխանությունները կարծում են, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը սպառնում է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում:
Միացյալ Նահանգների ներքին գործերի նախարար Դեւիդ Բեռնհարդտը վարակվել է նոր կորոնավիրուսով:
Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ձեռնարկած քայլերի արդյունքում մերժել է Ադրբեջանի կառավարության պահանջը՝ սույն թվականի սեպտեմբերի 29-ին կիրառված միջանկյալ միջոցը վերացնելու մասին:
Մարդու իրավուքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հերթական որոշումն է կայացրել ի վնաս թուրքական պետության։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հրադադարի հայտարարությունից հետո Ադրբեջանն առաջին անգամ օրերս խախտեց հրադադարը՝ սադրանք նախաձեռնելով Արցախի Շուշիի և Հադրութի շրջաններում հայկական տիրապետության տակ գտնվող անկլավային գյուղերի ուղղությամբ։
Մեծ Բրիտանիայում մեկնարկել են COVID-19 կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, որը մշակվել է Շոտլանդիայի Valneva SE ընկերության կողմից:
Նավթի շուկան կարող է 2021 թվական մտնել 2019 թվականի վերջի մակարդակի նկատմամբ 625 միլիոն բարել պաշարների գերավելցուկով, պահանջարկի վերականգնման տեմպերը եղել են ավելի դանդաղ, քան գարնանն ակնկալվում էր:
Հունգարիայի խորհրարանը դեկտեմբերի 15-ին ընդունել է օրենք, որն արգելում է երեխաների որդեգրումը միասեռ զույգերի կողմից:
Լեռնային Ղարաբաղում ձյան վրա կրկին արյուն է։
ԱՄՆ-ի ընտրված նախագահ, դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը քննարկում է նոր վարչակազմում առեւտրի նախարարի պաշտոնին Հանրապետական կուսակցության ներկայացուցչի թեկնածության առաջադրման հնարավորությունը:
Գերմանիայում կորոնավիրուսից մահացած հիվանդների թիվը մեկ օրում ավելացել է 952-ով. դա առավելագույնն է համավարակի ամբողջ շրջանում:
Լեռնային Ղարաբաղի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի շուրջ վերջին իրադարձությունների զարգացման ֆոնին «ՌԻԱ Նովոստի»-ին զրուցել է մի շարք փորձագետների հետ, որոնք կարծիք են հայտնել առ այն, որ Լեռնային Ղարաբաղի բարդ հակամարտությունում նոր միջադեպերի առաջացման հնարավորությունը չի կարելի բացառել:
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն ինքնամեկուսացել է կորոնավիրուսով վարակված անձի հետ շփման պատճառով:
Փարիզի քաղաքապետարանը պետք է 90 հազար եվրո տուգանք վճարի այն բանի համար, որ 2018 թվականին ղեկավար պաշտոններում կրկնակի ավելի շատ կանանց է նշանակել, քան տղամարդկանց:
Երեկ երեկոյան ադրբեջանական ԶԼՄ-ները տարածեցին տեսանյութեր և լուրեր այն մասին, որ գերի են վերցրել 100-ից ավելի հայ զինվորի։ Այս տեղեկության տարածումից անգամ ժամեր անց Հայաստանի և Արցախի պատկան կառույցները պահպանում էին լռություն, միայն այսօր առավոտյան Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը տարածեց հաղորդագրություն առ այն, որ անհայտ պայմաններում կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։
Ռուսաստանի Դաշնությունն անում է հնարավորը, որպեսզի խաղաղություն հաստատվի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում:
«Տարածքներ խաղաղության դիմաց» բանաձեւի փոխարինումը՝ «նոր պատերազմ նոր տարածքներ» բանաձեւով, հարուցեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմը։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 16-ին Նիղդե-Անկարա ավտոմայրուղու 2-րդ հատվածի բացման արարողության ժամանակ կոշտ հայտարարություններ է հնչեցրել ԱՄՆ-ի հասցեին՝ կապված այդ երկրի կողմից Թուրքիայի դեմ հայտարարված պատժամիջոցների հետ։