Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է COVID-19 կորոնավիրուսի եւս մեկ նոր հիմնամանրէ, որը երկիր է բերվել Հարավաֆրիկյան Հանրապետությունից (ՀԱՀ):
«Ես չգիտեմ, թե ընդդիմությունն էլ ի՞նչ լեզվով բացատրի, որ մարդիկ հասկանան, որ իրենց հայրենիքն ամեն օր պակասում է։ Եթե կան մարդիկ, որոնք այնքան տգետ են, որ մտածում են, թե Արցախի խնդիրն ավարտվեց, էլ խնդիր չունենք անվտանգության, սխալվում են, որովհետև մենք խնդիր չունեինք, երբ մեր սահմանն անցնում էր Հորադիզով, իսկ հիմա իսկապես ունենք անվտանգության խնդիր, հետևաբար՝ պետք չէ թույլ տալ, որ Փաշինյանը փափուկ բարձ դնի մարդկանց գլխի տակ»,- ասաց մեր զրուցակիցը։
Ռուսաստանի մոտավորապես տասը մարտանավեր, հակաօդային պաշտպանության «Տոր» եւ «Պանցիր» համակարգեր են գործի դրվել Սիրիայի Տարտուսի նավահանգստում ՌԴ ռազմածովային բազայի պաշտպանության գծով վարժանքների ժամանակ:
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պատգամավորների պալատը ընդունել է Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և ջիհադիստների գործողությունները դատապարտող միջնորդություն:
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ Ռուսաստանը վերջնականապես չի հրաժարվում ԵԱՀԿ Մինսկի խմբից, այսինքն՝ Արցախյան հակամարտության գոտում աշխատում է երկու ճակատով։ Ըստ նրա՝ սա ճկունության նշան է։
Կորոնավիրուսի նոր՝ A701V անվանումը ստացած շտամ է հայտնաբերվել նաև Մալայզիայում:
ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրափի վարչակազմը չի պատրաստվում երկարաձգելու Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման միջոցների պայմանագիրը (ՌՀՍՊ, ՌՀՍ-3) ներկայիս տեսքով:
Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 29-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի, որտեղ կհանդիպի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Ռուսաստանի Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման պայմանավորվածությանը հասնելը համարում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ամենակարևոր որոշումներից մեկը:
Արցախյան երկրորդ մեծ պատերազմից հետո Սյունիքի մարզում ստեղծված անվտանգային միջավայրը, այս դեպքում ավելի բնութագրական կլինի նշել, վտանգավոր իրավիճակը՝ Հայաստան-Ադրբեջան նոր ձևավորվող սահմանի հեռավորությունը հայկական համայնքներից, ադրբեջանական ուժերի հավակնությունները և սահմանազատման աշխատանքների որակը, ստիպում են վերանայել ՀՀ անվտանգային համակարգը և նոր լուծումներ տալ Սյունիքում առկա անվտանգային մարտահրավերներին։
Երեք մարդ է զոհվել նավթավերամշակման գործարանում (ՆՎԳ) բռնկած հրդեհի հետեւանքով, որը գտնվում է Իրաքյան Քրդստանի Էրբիլի նահանգի վարչական կենտրոնի մերձակայքում:
Մոլդովայի նախագահի պաշտոնից հեռացող Իգոր Դոդոնը լիազորությունները պաշտոնապես հանձնել է իրեն փոխարինող Մայա Սանդուին, որը դեկտեմբերի 24-ին ստանձնել է հանրապետության ղեկավարի պաշտոնը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանության վրա իրականացված հարձակման ետեւում կանգնած է Իրանը:
Մկրտչյանն ինքը գերեվարվել է արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ։ Նա կասկածվում է ադրբեջանցի ռազմագերիների խոշտանգման համար, որոնք հայկական կողմում են հայտնվել 90-ականների սկզբին արցախյան առաջին պատերազմի ժամանակ։
Ղարաբաղյան հակամարտության գոտում լայնածավալ ռազմական գործողությունների դադարեցումից անցել է մեկ ամսից մի փոքր ավելի ժամանակ։ Սակայն հանգամանքների ինչ-որ տարօրինակ բերումով այդ նույն ժամանակաընթացքում աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում ամերիկյան գործակալական ցանցը Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ՝ ՀՀ) բոլոր խափանարար գործողությունների համակարգողի՝ «Բաց հասարակություն – Հայաստան» հիմնադրամի կամ, ավելի պարզ՝ Սորոսի հիմնադրամի միջոցով։ Լուրջ մտորումների տեղիք է տալիս այն, որ Սորոսի հիմնադրամին ենթակա զանգվածային լրատվամիջոցները (civilnet.am, Lragir.am, 1in.am, Factor.tv, Azatutyun.am, Armtimes), ինչպես նաև մեկուկես տասնյակ ՀԿ-ներ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ռուսաստանցիներին հղած ավանդական ամանորյա ուղերձը պլանավորում է լսել համաքաղաքացիների 72 տոկոսը. 43 տոկոսը պատրաստվում էուշադիր լսել պետության ղեկավարի խոսքը, մնացած 29 տոկոսը՝ ընդհանուր առմամբ:
COVID-19-ի համավարակի դեմ պայքարի, դրա հետ կապված տնտեսական դժվարությունների հաղթահարման եւ բնակչության օգնության համար հատկացումների ընդհանուր գումարն աշխարհում այժմ գերազանցել է 13 տրիլիոն դոլարը:
2021 թվականին Չինաստանի տնտեսության աճի տեմպերը կարող են կազմել 7,9 տոկոս:
Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 77,95 միլիոնը, հետեւում է ՏԱՍՍ-ի հաշվարկումներից, որոնք կատարվել են իշխանությունների, փորձագետների եւ զանգվածային լրատվամիջոցների տվյալների հիման վրա:
ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները պլանավորում են նրա համար այլընտրանքային «առցանց երդմնակալություն» անցկացնել այն օրը, երբ երդում կտա երկրի նոյեմբերյան ընտրություններում հաղթանակ տարած Ջո Բայդենը:
Արգենտինայի պատկան մարմինները թույլատրել են երկրում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը:
Տեննանտի մահվան հանգամանքերը դեռ չեն նշվում:
Չինաստանի Ցինհայ երկրամասում երկնաքարի նմանվող օբյեկտ է ընկել:
Էկվադորի գիտնականները երկրում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր տարատեսակներ, դրանցից մեկը կարող է ազդել երկրում հիվանդությունների թվի աճի վրա, սակայն դրանք ոչ մի ընդհանուր բան չունեն այն հիմնամանրէի հետ, որը հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում:
Այն երկրների թիվը, որտեղ արձանագրվել են կորոնավիրուսով 1 միլիոնից ավելի վարակվածներ, ավելացել է մինչեւ 16. Պերուում հայտնաբերել են 1 000 153 ախտահարված:
Թեհրանը եւ Բաքուն պայմանավորվել են հիդրոէլեկտրակայան կառուցել Խոդաֆարինի ամբարտակում: Այս մասին հայտարարել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանը (Reza Ardakanian), հաղորդում է Mehr-ը:
ԱՄՆ-ի զինված ուժերի առաջին ստորաբաժանումներն են ժամանել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի՝ Սոմալիի ափերի մոտ գտնվող Makin Island դեսանտային նավ՝ երկրի տարածքից ամերիկյան զորակազմի դուրսբերման գործողության շրջանակում:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ իրանական աղբյուրներում որևէ տեղեկատվություն չկա այն մասին, որ ՀՀ-Իրան գազամուղն է պայթեցվել։ «Տեսանյութը տարածվել էր ադրբեջանական թելեգրամյան ալիքներից մեկից և կարծես պատկերում է Բերձորը, ինչպես ներկայացված էր։ Եվ հստակ չէ, թե ինչ է տեղի ունեցել։ Առավելապես թվում էր տեսանյութ՝ պատրաստված Հայաստանի դեմ։ Այս պահին չեմ կարող որևէ հստակ բան ասել»,- ասաց նա։
Իսրայելի Կնեսետը (միապալատ խորհրդարան) պաշտոնապես արձակվել է. երկրին մարտի 23-ին սպասվում են նոր ընտրություններ: Այդ մասին հաղորդել են տեղական ԶԼՄ-ները:
Չարագործին, որը երեք ոստիկան է սպանել եւ մեկին վիրավորել Ֆրանսիայի կենտրոնական մասի Պյուի դը Դոմի դեպարտամենտի Սեն Ժյուստ կոմունայում, մեռած են գտել: