Բայդենը կարող է առևտրի նախարարի պաշտոնին առաջադրել հանրապետական թեկնածուի
ԱՄՆ-ի ընտրված նախագահ, դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը քննարկում է նոր վարչակազմում առեւտրի նախարարի պաշտոնին Հանրապետական կուսակցության ներկայացուցչի թեկնածության առաջադրման հնարավորությունը: Դեկտեմբերի 15-ին այդ մասին հայտնել է Axios տեղեկատվական պորտալը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Նրանց կարծիքով՝ Բայդենը կարող է Hewlett Packard ընկերության նախկին ղեկավար Մարգարեթ Ուիթմենին, որը 2016 եւ 2020 թվականների ընտրությունների ժամանակ իր կուսակիցներին կոչ է արել չքվեարկելու ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի օգտին:
Ուիթմենը պաշտպանել է նրան ընդդիմադիր դեմոկրատներին: Նրա թեկնածությունը, կարծում է Axios-ը, հանրապետականներին հասկանալ կտա, որ Բայդենը հասկանում է նրանց խնդիրները եւ մտադիր է լուծել դրանք: Սակայն, շարունակում է պորտալը, «տակավին չափազանց հավանական է», որ ընտրված նախագահի կաբինետը բաղկացած լինի միայն դեմոկատներից: Բացի դրանից, ենթադրում են Axios-ի աղբյուրները, առեւտրի նախարարի պաշտոնում նախկին փոխնախագահը կարող է ընտրել Xerox կորպորացիայի նախկին ղեկավար «հիմնականում քաղաքականության հետ առաչություն չունեցող» Ուրսուլա Բյոռնսին՝ որպես չեզոք թեկնածու: Բայդենի որոշ վստահված անձինք համոզված չեն, թե հանրապետականը Բայդենի կառավարությունում դեմոկրատին օգուտ կբերի երկարաժամկետ հեռանկարում:
ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբաման 2009 թվականի փետրվարին առեւտրի նախարարի պաշտոնին առաջադրել էր հանրապետական Ջադ Գրեգի թեկնածությունը, որն այդ պահին սենատորի պաշտոն էր զբաղեցնում: Սակայն բառացիորեն 10 օր հետո Գրեգը հրաժարվել է այդ առաջարկությունից՝ իր քայլը բացատրելով պետության ղեկավարի տնտեսական քաղաքականության հետ սկզբունքային տարաձայնություններով:
Նա պետք է դառնար երրորդ հանրապետականն Օբամայի վարչակազմում՝ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի եւ տրանսպորտի նախարար Ռեյ Լահուի հետ մեկտեղ: ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի կաբինետում տրանսպորտի նախարարի պաշտոնն զբաղեցնում էր դեմոկրատ Նորման Մինետան: Ըստ որում Սպիտակ տան ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփը դեմոկատների պաշտոնների չի առաջադրել իր կառավարությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: