Լատվիան Հայաստանի համար բարեկամ երկիր է: ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում այս մասին Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հուլիսի 12-ին ներկայացրել է երկրի նախարարների կաբնետի նորացված կազմը:
Ուժի մեջ է մտել «Ղազախստանի Հանրապետության Անվտանգության խոհրդի մասին» օրենքը, որտեղ ամրագրվում է հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի իրավունքը ցմահ գլխավորելու երկրի Անվտանգության խորհուրդը (ԱԽ):
Ճապոնիայում սաստիկ անձրեւների եւ դրանց հարուցած հեղեղումներ եւ սողանքների զոհերի թիվը հասել է 195-ի, եւս ավելի քան 20 մարդ անհայտ կորել է:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը քիչ առաջ ժամանեց ՆԱՏՕ-ի կենտրոնակայան:
Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բրյուսելի գեղարվեստի և պատմության թագավորական թանգարան: Այստեղ նրան դիմավորել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը:
Հուլիսի 11-ին Բրյուսելում հանդիպում տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամադյարովի միջև:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
Հուլիսի 10-ին Ստամբուլում կայացել է պոլսահայ անվանի լրագրող և հրապարակախոս Հրանտ Դինքի սպանության գործով 75-րդ դատական նիստը։ Նիստի ընթացքում հարցաքննվել են գործով անցնող մի շարք վկաներ։ Որպես վկա հանդես է եկել նաև Օգյուն Սամասթին սպանության դրդելու մեջ մեղադրվող և այդ հանցանքի համար ցմահ ազատազրկման դատապարտված Յասին Հայալի ազգական Ջոշքուն Իղջին։
«Լավ, Սերժ Սարգսյանի աշխատակազմը ևս նման բան էր անում, նրա իշխանությանը տապալեցիք ու կրկնում եք նույնը: Այդ դեպքում ինչո՞ւ տապալեցիք: Այսքանը: Մենք Մոսկվայում նստած չենք հասկանում: Մեզ մոտ հարցեր են ծագում»:
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթնաժողովը հուլիսի 11-ին ամփոփիչ հռչակագիր է ընդունել, որում կոչ է արվում Հարավային Կովկասում հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորություն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ ժամանեց ՆԱՏՕ-ի կենտրոնակայան: Նրան ուղեկցում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
ԼԻՍԱԲՈՆԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎ 2010
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարվում է մասնակցել նոյեմբերի 20-ին գագաթաժողովի շրջանակում անցկացվող «Աֆղանստանում ՄԱԿ-ի մանդատով ՆԱՏՕ-ի ղեկավարած Միջազգային անվտանգության աջակցման ուժերին մասնակցող երկրների ղեկավարների հանդիպմանը»: Պատճառը՝ ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան գագաթաժողովի հռչակագրի նախագծում հարավկովկասյան հակամարտությունների լուծման ընդհանրական ձևակերպումն էր:
Միացյալ Թագավորության Համայնքների պալատը հուլիսի 11-ին հավանություն է տվել Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդկայնված գործընկերության համաձայնագրին՝ փոխանցելով այն Լորդերի պալատ՝ վերջնական վավերացման:
Բրյուսելում մեկնարկել է ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովը:
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը դրական ակնակլիքներ չունի Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից:
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը շատ է կարևորում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել պաշտոնական այցը:
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որպեսզի ՀՀ քաղաքացիները առավել տեղեկացված լինեն Վրաստան այցելելուց առաջ։
ԿԺԴՀ-ն մարդասիրական օգնության կարիք ունի, ինչը հաստատում են «բացահայտ վկայությունները»:
Ղրիմի միացումը եւ Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերություններում մյուս խնդիրները դեռ առիթ չեն ՌԴ-ի մեկուսացման համար:
ԵԱՏՄ-ի Ներքին շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեն քննարկել է Եվրասիական տնտեսական միության երկրների միջեւ առեւտրի առավել զգայուն խնդիրները և դրանց լուծմանն ուղղված հարցերը:
Լարսի անցակետում ռուսական կողմից հերթը կազմում է մոտ 4 կմ և անցկետում գտնվում են մոտ 60 բեռնատար ավտոմեքենա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը՝ ներկայացնելով Լարսի անցակետում ստեղծված իրավիճակը:
Իրանի ռազմաօդային ուժերի կործանիչը հուլիսի 11-ին վթարի է ենթարկվել է երկրի հարավ – արեւելքում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրը (նստավայրը՝ Թբիլիսի):
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել ՆԱՏՕ-ի այն երկրների քննադատությամբ, որոնք հավանություն են տվել «Հյուսիսային հոսք -2» գազատարի կառուցմանը:
Ադրբեջանում հուլիսի 10-ի երեկոյան տեղի ունեցած ցույցի ժամանակ երկու ոստիկանների սպանության մեջ կասկածվող անձանց դեռևս չի հաջողվել ձերբակալել:
Ադրբեջանի Գյանջա քաղաքում հուլիսի 10-ի երեկոյան 150-200 ցուցարարներ, որոնք ներկայացվում են որպես ինչ-որ «կրոնական խմբավորման» անդամներ, ակցիա են իրականացրել ի պաշտպանություն Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ մահափորձ իրականացրած Յունիս Սաֆարովի:
Առնվազն 27 մարդ է զոհվել Իրանի արեւմուտքի Քրդստանի նահանգի Սենեդեջ քաղաքում ավտոբուսի մասնակցությամբ ավտովթարի հետեւանքով: