Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով հուլիսի 9-ի երդման արարողությամբ վերստին ստանձնեց Թուրքիայի նախագահի պաշտոնը, նշանակել է նոր կառավարության կազմը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմում շփոթել են երկու հայտնի հայերի հեռախոսահամարները՝ Ռուսաստանի ֆուտբոլի միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանի փոխարեն զանգահարելով Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին։ Այս մասին իր Twitter-յան էջում գրել է Մարգարիտա Սիմոնյանը։
«Չնայած Թրամփն ու Պուտինը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներ են, առաջիկա գագաթնաժողովը նրանց առաջին հանդիպումն է լինելու վերջին մի քանի տարիների ընթացքում»:
Գերմանական մամուլը լայնորեն անդրադարձել է Թուրքիայում կառավարման նախագահական համակարգին։
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հույս է հայտնել, որ երկու ազդեցիկ նախարարների հրաժարականից հետո Մեծ Բրիտանիան հետ կկանգնի ԵՄ-ից դուրս գալու մտքից:
Վրաստանի կառավարության նորացված կազմի հետ կապված քննարկումները կսկսվեն ընթացիկ շաբաթվա ընթացքում։ Այս մասին, ըստ aliq.ge-ի, լրագրողների հետ զրույցում հայտնել է «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի և Բրեքսիտի հարցերով նախարար Դևիդ Դևիսի հրաժարականի պատճառը եղել է ԵՄ-ի հետ բանակցային պլանի շուրջ ունեցած անհամաձայնությունը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանի գլխավորած պատվիրակությանը:
Սեւ ծովի հյուսիս – արեւմտյան մասում սկսվել են Sea Breeze 2018 ուկրաինա-ամերիկյան ռազմածովային զորավարժությունները:
Այսօր հուլիսի 9-ին Թուրքիայի խորհրդարանում տեղի կունենա նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը, որից հետո նա կուղևորվի նախագահական պալատ։
«Բժիշկներ առանց սահմանների (MSF) միջազգային կազմակերպությունը պատրաստվում է Ճապոնիա ուղարկելու դեղորայք եւ մասնագետների՝ երկրի արեւմտյան շրջաններում հեղեղումների եւ սողանքների հետեւանքների վերացման համար:
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդը կանցկացնի կառավարական արտակարգ կոմիտեի նիստ Էյմսբերիում նյարդա-կաթվածահարական նյութից թունավորված կնոջ մահվան պատճառով:
Եվրամիության խոհուրդը հավաստել է, որ հավանություն է տվել Ուկրաինայի հետ գագաթնաժողովից առաջ Կիեւին 1 միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնության ծրագրին:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի անձնական ինքնաթիռը հուլիսի 9-ին նկատել են Վլադիվոստոկում:
Ինչպես այսօր 168.am-ի հետ զրույցում հայտնեց տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը, եթե 2 օր առաջ ռուսական կողմից ավտոմեքենաների հերթի երկարությունը 6-7 կմ էր կազմում, երեկ արդեն մոտ 3.5 կմ էր, նաև թողունակության ժամանակային մասն է կրճատվել, այսինքն՝ մեքենաները համեմատաբար ավելի արագ են անցնում։
ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 11 – 12-ը Բրյուսելում, սպասվում է դաշինքի բոլոր 29 մասնակից երկրների ղեկավարների մասնակցությունը:
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կոլումբիայի Հանրապետության նորընտիր նախագահ Իվան Դուկե Մարկեսին՝ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 28-ից հուլիսի 2-ը աշխատանքային այցով Լոս Անջելեսում էր (որին նախորդել է այցը Կանադա): Պատվիրակության կազմում էին ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, ՀՀ փոխվարչապետի օգնական Վիկտորյա Այդինյանը, ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանը, «Բիզնես Արմենիա» հիմնադրամի միջազգային կոմերցիայի խմբի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը և Միջազգային համագործակցության մենեջեր Ալինա Եղիազարյանը:
Փուքեթ կղզու ափերի մոտ «Ֆենիքս» տուրիստական նավի խորտակման զոհերի թիվը հասել է 42-ի:
Եվրամիության որոշումը Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները վեց ամսով երկարաձգելու մասին հուլիսի 9-ին մտավ ուժի մեջ:
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հուլիսի 11-ին Բրյուսելում հանդիպում կունենան:
Հանոյը Միացյալ Նահանգների դեմ պատերազմի ավարտից հետո 144-րդ անգամ ամերիկյան կողմին է հանձնել այնտեղ զոհված զինծառայողների աճյուններ:
Թաիլանդում փրկարարները պատրաստվում են Քաո Լուանգ քարանձանվից մնացած ինը մարդու տարահանման վերսկսմանը, որոնք ներսում են մնում ավելի քան երկու շաբաթ:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն կարող Է հետաձգել ուղեւորությունը Եվրոպայի եւ Աֆրիկայի երկրներ, որը պլանավորված Է այս շաբաթ, երկրում տեղատարափ անձրեւների հետ կապված բարդ իրադրության պատճառով, որի զոհ է դարձել արդեն ավելի քան 100 մարդ:
Թուրքիայի Թեքիրդաղի նահանգում ուղևորափոխադրող գնացք է վթարվել, շրջվել են գնացքի վագոններից 5-ը:
«Ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե ինչն է մտահոգում ռուս վերլուծաբաններին։ Անկախ նրանց մտահոգվելուց կամ չմտահոգվելուց՝ Հայաստանի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ ունեն առանցքային նշանակություն Հայաստանի անվտանգության համար, և նրանց մտահոգություններն էլ որևէ ձևով արդարացված չեն»:
«Այժմ մենք պետք է դիվանագիտական խողովակներով, խորհրդարանական հարթակում աշխատենք ԵՄ անդամ երկրների հետ, որ իրենց խորհրդարաններն արագ վավերացնեն։ 6-7 երկիր արդեն վավերացրել է, մնում է 21-22 երկիր»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը հուլիսի 11-12-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին կախված կլինի համաժողովի հռչակագրի նախագծի տեքստից։
Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Սամվել Մանուկյանի կարծիքով՝ հայ-ռուսական հարաբերությունների հարցում ՀՀ իշխանությունների անզգուշությունը հղի կլինի հզոր ցնցումներով։
Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել ԵՄ-ՀՀ Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրին եւ ԵՄ-ՀՀ հարաբերություններին վերաբերող բանաձեւին։