Բաժիններ՝

Եդեսիայի հայկական եկեղեցում թուրք խոհարարը «քաբաբ ուտելու հավաքույթ» է կազմակերպել

Ներկայիս Թուրքիայի Շանլըուրֆա քաղաքի կենտրոնից 10 կմ հեռավորության վրա գտնվող հայկական Սուրբ Աստվածածին տաճարը, որը տեղի բնակչության շրջանում հայտնի է Գերմուշի եկեղեցի անունով, ծառայել է որպես «քաբաբ» պատրաստելու համար կրակ անելու տեղ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ճաշարաններից մեկի տերը, որոշել է յուրահատուկ երևալու համար եկեղեցու տարածքում կրակ վառել և քաբաբ ուտելու հավաքույթ կազմակերպել։

Տեսանյութը հայտնվել է համացանցում և արժանացել բազմաթիվ օգտատերերի խիստ քննադատությանն ու պարսավանքին։

Հայկական հնամենի եկեղեցու ավերակներում «քաբաբային խրախճանքի» կազմակերպչին հանդիմանել են նաև տվյալ թաղամասի բնակիչները։

Նրանք իրենց դժգոհությունն են հայտնել նաև հաճախակի եկեղեցու տարածքում հայտնվող և «հայերի ոսկիները» գտնելու նպատակով պատմական կոթողը ավելի վատթար վիճակի հասցնող գանձագողերի առկայությունից։ Բնակիչներից մեկը նշել է, որ խնդիրը կարող է լուծում ստանալ եկեղեցու վերանորոգմամբ։

Թուրքական լրատվամիջոցները լուսաբանել են այս իրադարձությունը, սակայն առանց նշելու, որ եկեղեցին հայկական է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031