Թաիլանդում փրկարարները պատրաստվում են Քաո Լուանգ քարանձանվից մնացած ինը մարդու տարահանման վերսկսմանը, որոնք ներսում են մնում ավելի քան երկու շաբաթ:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն կարող Է հետաձգել ուղեւորությունը Եվրոպայի եւ Աֆրիկայի երկրներ, որը պլանավորված Է այս շաբաթ, երկրում տեղատարափ անձրեւների հետ կապված բարդ իրադրության պատճառով, որի զոհ է դարձել արդեն ավելի քան 100 մարդ:
Թուրքիայի Թեքիրդաղի նահանգում ուղևորափոխադրող գնացք է վթարվել, շրջվել են գնացքի վագոններից 5-ը:
«Ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե ինչն է մտահոգում ռուս վերլուծաբաններին։ Անկախ նրանց մտահոգվելուց կամ չմտահոգվելուց՝ Հայաստանի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ ունեն առանցքային նշանակություն Հայաստանի անվտանգության համար, և նրանց մտահոգություններն էլ որևէ ձևով արդարացված չեն»:
«Այժմ մենք պետք է դիվանագիտական խողովակներով, խորհրդարանական հարթակում աշխատենք ԵՄ անդամ երկրների հետ, որ իրենց խորհրդարաններն արագ վավերացնեն։ 6-7 երկիր արդեն վավերացրել է, մնում է 21-22 երկիր»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը հուլիսի 11-12-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին կախված կլինի համաժողովի հռչակագրի նախագծի տեքստից։
Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Սամվել Մանուկյանի կարծիքով՝ հայ-ռուսական հարաբերությունների հարցում ՀՀ իշխանությունների անզգուշությունը հղի կլինի հզոր ցնցումներով։
Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել ԵՄ-ՀՀ Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրին եւ ԵՄ-ՀՀ հարաբերություններին վերաբերող բանաձեւին։
«Մինսկի խումբը դոփում է տեղում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպմանը:
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) աշխարհում գործազրկության մակարդակի վերաբերյալ նոր զեկույց է հրապարակել։ Ըստ այդմ՝ Թուրքիան ներառվել է գործազրկության բարձր մակարդակով և աշխատանքի անբարենպաստ պայմաններով աչքի ընկնող երկրների ցանկում։
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով՝ Վերին Լարսի անցակետում ստեղծված խնդիրներում քաղաքական պատճառներ միշտ էլ կան։ 168.am-ի հետ զրուցում նա ասաց, որ ո՛չ վրացական կողմին է վստահում, ո՛չ ռուսական։
Ճապոնիայում հորդառատ անձրեւների հետեւանքով 3 մլն մարդ կէվակուացվի:
Հարկավոր է օգտագործել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով ընձեռված բոլոր հնարավորությունները՝ համատեղ ձեռնարկություններ ստեղծելու համար։ «Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշինք. իրողություններ և արդի մարտահրավերներ» համաժողովին հայտարարեց Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մտահոգիչ է անվանել Նախիջևանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին առկա իրադրությունը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մասնագիտական և քաղաքական շրջանակները քննարկում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախապատրաստվող այցը Բրյուսել, NATO-ի գագաթնաժողովի շրջանակներում Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը նվիրված միջոցառմանը մասնակցելու համար:
Թուրքիան սեփական արտադրության «Ada» դասի 4 հակասուզանավային կորվետներ (ռազմանավի տեսակ) կվաճառի Պակիստանին։
Նախիջևանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել:
Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով մահացել է 35 մարդ, 4-ը գտնվում են ծանր վիճակում, իսկ 47-ը անհետ կորած են համարվում:
Հեղափոխություն տեղի է ունեցել, որովհետև դուք եք փոխվել: Հուլիսի 7-ին «Ժողովրդավարության, անվտանգության և արտաքին քաղաքականության» ֆորումի մասնակից երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
ԱԳ Նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Հեռանկար» քաղաքական-հասարակական վերլուծական ծրագրին:
Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 8 անդամների, ովքեր 2017 թվականին գործողություններ էիր իրականացրել Թեհրանում:
Հայաստանի հետ հարաբերությունները միշտ մեծ հետաքրքրություն է ներկայացրել Միացյալ Նահանգների, ԱՄՆ-ի ղեկավարության համար:
«Ներկայումս իրավիճակը բավականին լարված է, բանակցությունները՝ փխրուն վիճակում, տարածաշրջանի անվտանգությունը` ևս, ուստի ձևակերպումներում պետք է իսկապես զգույշ լինել խնդիրներից խուսափելու նպատակով»:
Ղազախստանի Հանրապետության գլխավոր քաղաքը՝ Աստանան նշում է պաշտոնապես մայրաքաղաքի կարգավիճակ ստանալու 20-ամյակը:
Հունիսի 24-ին կայացած արտահերթ ընտրություններից հետո թուրքական «Resmi gazete» պաշտոնաթերթը հրապարակել է տեղեկատվություն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նյութական կարողության մասին։
Ղազաստանի բնակիչները հուլիսի 8-ին նշում են մայրաքաղաք Աստանայի օրվա 20-ամյակը: 1998 թվականի հուլիսի 10-ին կայացել էր մայրաքաղաքի պաշտոնական միջազգային շնորհանդեսը և մինչև 2008 թվականը Աստանայի օրը նշում էին հուլիսի 10-ին: 2008 թվականից մայրաքաղաքի օրը նշվում է հուլիսի 6-ին:
Պակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆը տասը տարվա բանտարկության է դատապարտվել կոռուպցիայի գործի շրջանակներում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը հայտնել է, որ առաջիկայում ծրագրվում է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում անցկացնել:
ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների խորհուրդը հուլիսի 6-ին Ժնեւում կայացած նստաշրջանում ընդունել է Եվրամիության երկրների նախաձեռնած բանաձեւը Սիրիայի վերաբերյալ՝ չնայած այդ երկրի ներկայացուցչի, ինչպես նաեւ Կուբայի, Չինաստանի, Իրաքի եւ մի շարք այլ երկրների կողմից քննադատությանը:
Ադրբեջանի սահմանապահներն իրանա-ադրբեջանական սահմանին առգրավել են թմրանյութերի խոշոր չափաբաժին: