Մեզ հասած տեղեկություններով՝ ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում Գերմանիայում տեղի կունենա Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի քննարկումը և վավերացումը։
Մարտի 13-ին` ժամը 10։35-ից 11։15-ի սահմաններում Ակնայի ուղղությամբ հակառակորդը կիրառել է 60 մմ ականանետեր:
Բաքվում հնչեցրած աղմկահարույց հայտարարությունից հետո մարտի 13-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Սպասումները, թե ՀՀ իշխանությունների հետ պաշտոնական հանդիպումների ժամանակ նա գոնե կմեղմի իր կոշտ մոտեցումները՝ ապարդյուն էին:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները դատական լսումներ են սկսել իրավապաշտպան տասը կանանց գործով, որոնց 2018 թվականի մայիսին ձերբակալել են հակապետական գործունեության մեղադրանքով:
Երիտասարդը, ով հավանաբար մասնակցություն է ունեցել Բրազիլիայի դպրոցի վրա հարձակման գործում, կանգնել է Սուզանու քաղաքի դատարանի առաջ:
Նոր Զելանդիայի Կրայսթչերչ քաղաքի մզկիթներում հրաձգության զոհերի թիվը հասել է 49-ի:
Թուրքիայում ավարտվել են Դիարբեքիրի Էղիլ շրջանի իսլամացած հայերի մասին պատմող վավերագրական ֆիլմի նկարահանումները:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում Արցախի Հանրապետության ներկայացվածությունը վերականգնելը պետք է լինի կողմերի համատեղ որոշումը: Այս մասին մարտի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:
Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ Կորեական թերակղզու միջուկազերծման շուրջ ԿԺԴՀ-ի հետ բանակցությունները կշարունակվեն:
Նիգերիայում դպրոցի շենքի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել է 20-ի, տուժել է առնվազն 43 մարդ:
Էյֆելյան աշտարակի լուսավորությունը կեսգիշերին կանջատվի Նոր Զելանդիայի մզկիթներում հարձակման զոհերի հիշատակին:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի քաղաքական պլանավորման բաժնի տնօրեն Քիրոն Սքիները հայտարարել է, որ 50-ից ավելի երկրներ կարող են վնաս հասցնել Միացյալ Նահանգներին:
«Կա ձևավորված բանակցային շրջանակը, այդ 3 սկզբունքները և 6 տարրերը, և վարչապետը Ստեփանակերտում ասել է, որ կարևոր խնդիրներից մեկն է, թե ինչպես են դրանք մեկնաբանվում, ինչպես են դրանք ընկալվում։ Մենք այդ առումով հստակ արտահայտել ենք, թե ինչ գերակայություն ունեն ՀՀ-ի համար կարգավիճակի և անվտանգության խնդիրները, որոնք իրենց արտահայտությունն ունեն այդ 3 սկզբունքների և 6 տարրերի փաստաթղթում, որոնք հայտնի են և որոնք հիշեցրեցին նաև վերջերս»։
13-րդ գումարման Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի երկրորդ նստաշրջանի պատգամավորները մարտի 15-ին քվեարկության միջոցով ընդունել են Օտարերկրյա ներդրումների մասին նոր օրենքը:
Մարտի 14-ին՝ Ադրբեջանում անցկացվող լայնամասշտաբ զորավարժության չորրորդ օրը, անցկացվել է կրակային փուլը: Ներգրավվել են հրթիռահրետանային միջոցներ, զորահատանկային և հատուկ տեխնիկա, ավիացիա, այդ թվում՝ ԱԹՍ:
Եվրամիությունն ութ ռուսաստանցիների իր սեւ ցուցակում 1 ներառել Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի պատճառով:
Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը արգելք է սահմանել երկրի օդային տարածությունում Boeing 737 MAX հանրանավերի թռիչքների վրա:
ՀԱՊԿ-ի երկրների զինվորականներն ընթացիկ տարում կանցկացնեն մի քանի խոշոր համատեղ զորավարժություններ:
ԱՄՆ-ը պետք է վերանայի իր «հաշվարկների մեթոդը» միջուկազերծման շուրջ ԿԺԴՀ-ի հետ բանակցությունները շարունակելու համար:
Հարավային Կորեայի «Հանբիտ» ատոմակայանի միջուկային ռեկատորը մարտի 15-ին կանգնեցվել է տեխնիկական անսարքությունների պատճառով:
Վրաստանի նախկին նախագահ եւ Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ քաղաքական հավակնություններ չունի Ուկրաինայում, բայց մտադիր է այդ երկիրը վերածել «մեծ տերության»։
Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում հրաձգության զոհերի թիվը հասել է 40-ի, լրջորեն տուժել է ավելի քան 20 մարդ:
Գերմանիայի իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության պատգամավոր Քարին Շտրենցը տուգանվել է 20 հազար եվրոյով Ադրբեջանից ստացած լրացուցիչ վարձատրության մասին Բունդեսթագին ժամանակին չտեղեկացնելու համար:
Այս օրերին հայաստանյան լրատվամիջոցներում ու համացանցում ակտիվորեն քննարկվում է Հայաստանի դեմ Միացյալ Նահանգների պատժամիջոցների թեման: Ըստ շրջանառվող տեղեկությունների` Հայաստանն Իրանի հետ փոքր ծավալի առևտրատնտեսական հարաբերություններ ծավալելու պատճառով անարդարացիորեն հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ:
Եվրամիության եւ ՄԱԿ-ի հրավերով 80-ից ավելի երկրների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ են Բրյուսելում մասնակցել Սիրիային նվիրված երրորդ միջազգային դոնորական խորհրդաժողովին:
Իսրայելացի զինվորականները լույս մարտի 15-ի գիշերը շուրջ հարյուր թիրախ են գրոհել Գազայի հատվածում ի պատասխան պաղեստինցիների կողմից Թել Ավիվի հրթիռակոծման:
ԱՄՆ-ի Սենատը մարտի 14-ին ընդունել է բանաձեւ, որը չեղյալ է հայտարարում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրության ռեժիմի մասին:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը քվեարկել է Եվրամիությունից երկրի դուրս գալու պաշտոնական ժամկետի փոխադրման վերաբերյալ կառավարության առաջարկության օգտին:
Նոր Զելանդիայում առնվազն 27 մարդ է զոհվել Քրայսթչերչ քաղաքի Ալ Նուր եւ Լինվուդ մզկիթներում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով:
Միացյալ Նահանգների Կոնգրեսում, քննարկվում է հաջորդ տարվա բյուջեի շրջանակներում այլ երկրներին հատկացվող ամերիկյան օգնության հարցը: Ամերիկայի հայ համայնքը ներկայացնող կազմակերպությունները ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի առջեւ ընդգծեցին, որ հաշվի առնելով Հայաստանի կողմից գրանցված հսկայական առաջընթացը, Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնությունը նույնպես պետք է զգալի ավելանա: