Նոր Զելանդիայում առնվազն 27 մարդ է զոհվել Քրայսթչերչ քաղաքի Ալ Նուր եւ Լինվուդ մզկիթներում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով:
Միացյալ Նահանգների Կոնգրեսում, քննարկվում է հաջորդ տարվա բյուջեի շրջանակներում այլ երկրներին հատկացվող ամերիկյան օգնության հարցը: Ամերիկայի հայ համայնքը ներկայացնող կազմակերպությունները ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի առջեւ ընդգծեցին, որ հաշվի առնելով Հայաստանի կողմից գրանցված հսկայական առաջընթացը, Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնությունը նույնպես պետք է զգալի ավելանա:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը մարտի 13-ին հրամանագիր է ստորագրել իր նահանգում մահապատժի մորատորիում սահմանելու մասին, ասված է քաղաքական գործչի կայքում հրապարակված փաստաթղթում։
Ստամբուլի դատախազության պահանջով «Ինտերպոլ»-ը սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մեղադրանքով Սաուդյան Արաբիայի քսան քաղաքացու ձերբակալման օրդեր է տվել:
Ալեքսեյ Մալաշենկոյի խոսքով՝ այն, որ ներկայումս նման հայտարարություն է տարածվել, և դրանում առավել ադրբեջանամետ լուծում է ենթադրվում, հայաստանյան դիվանագիտության խնդիրն է, քանի որ այս ուղղությամբ պետք է լրջորեն աշխատել:
Թուրքիայի վիճակագրական ծառայությունը տվյալներ է հրապարակել 2019թ. հունվարի արդյունաբերական արտադրանքի վերաբերյալ:
ԵՄ-ն 1,5 մլրդ եվրո կտրամադրի Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականներին:
Ստամբուլի դատարանը «Ակոս» պարբերականի երջանկահիշատակ խմբագիր Հրանտ Դինքի գործով մարտի 14-ին որոշում է կայացրել երկու կասկածյալների պայմանական ազատ արձակման վերաբերյալ:
«Հայաստանը շատ տարբերվող մեկ բան է սկսել, նախկինում մենք նստած սպասում էինք, թե Մինսկի խմբի համանախագահները մեզ ինչ առաջարկներ են բերելու, ինչ հայտարարություններ են անելու, որին մենք կասեինք՝ համաձայն ենք կամ ոչ։ Բայց Հայաստանն իր քայլերով ուղղակիորեն պարտադրում է բոլորին՝ սկսած Ադրբեջանից մինչև Մինսկի խումբ, դիրքորոշում հայտնել, դրանք կարող են մեզ դուր գալ կամ չգալ, բայց սա այլ խնդիր է»։
Զարհուրելի ամպեր են հայտնվել Իտալիայի ափամերձ ծանծաղուտի երկնքում:
«Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանը չի ասում՝ եկեք ձևափոխենք բանակցությունների ձևաչափը, Հայաստանն ասում է՝ վերադառնանք այն կետին, որը կար 1994 թվականի բուդապեշտյան գագաթաժողովի ժամանակ։ Հիմա ասել, որ Հայաստանն այնպիսի դիրքորոշում ունի, որը կարող է խանգարել այդ գործընթացին՝ բացարձակապես համաձայն չեմ»։
ԱՊՀ-ի երկրների զինված ուժերի շտաբների պետերը համաձայնեցրել են հակաօդային պաշտպանության միավորված համակարգի հետագա զարգացումը:
ՆԱՏՕ-ն մտադիր է ապահովել Ռուսաստանի հետ ռազմական կապուղիների պահպանումը, հատկապես ճգնաժամի պայմաններում:
Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսը (ԻՀՊԿ, երկրի զինված ուժերի բաղկացուցիչ մասը) խոշոր զորավարժություններ է անցկացրել Պարսից ծոցի շրջանում, որոնց ընթացքում գործի է դրվել առնվազն 50 հարվածային անօդաչու:
Իսրայելի վարչապետի որդին՝ Յաիր Նեթանյահուն, Twitter-ի էջում սկանդալային գրառում է արել, որն ուղղված է եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի համար անընդունել է ՀՀ կառավարության՝ արցախյան հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փոփոխմանն ուղղված փորձերը: Այս մասին գրում է minval.az-ը:
Իրանի հարավ-արեւեմուտքում հինգ մարդ զոհվել է, վեցը՝ տուժել գազատարի պայթելու հետեւանքով:
Նիգերիայում դպրոցի շենքի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել է 18-ի, տուժել է առնվազն 41 մարդ:
Նյու Յորքում մատի 13-ի երեկոյան գնդակահարել են Գամբինո մաֆիական կլանի պարագլուխ Ֆրանկ Քալիին:
Եվրամիությունը պատրաստ կլինի միջոցներ տրամադրել Սիրիայի վերականգնմանը եւ դա քննարկել Համաշխարհային բանկի հետ, երբ Ժնեւում կսկսվի քաղաքական գործընթացը:
Էկվադորը հայտարարել է Հարավամերիկյան ազգերի միությունից (UNASUR) դուրս գալու մասին, որի կենտրոնակայանը գտնվում է Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում։
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի վարկանիշը մինչեւ ամենացածր մակարդակն է ընկել 2017 թվականի մայիսին նրա իշխանության գալու պահից ի վեր:
ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ի ղեկավարությանը կոչ է արել ընդունելու միջազգային տնտեսական պատժամիջոցների մասնակի վերացման դիմաց Յոնբենի միջուկային կենտրոնի ապամոնտաժումից փուլ առ փուլ միջուկազերծում սկսելու Փհենյանի առաջարկությունը:
Սիրիայի շուրջ 40 հազար քաղաքացիներ, որոնք անօրինական զինված կազմավորումների անդամներ են եղել, համաներում են ստացել կառավարությունից:
Ամուր Հայաստանի հեռանկարը բխում է ՆԱՏՕ-ի շահերից: Այս մասին այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընթացող ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման խորհրդաժողովի ընթացքում ասաց Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի տնօրեն Ռոզարիա Պույլիսին:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Բեթո Օ՛Ռուրքը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ-ի նախագահի 2020 թվականի ընտրություններում:
Թուրքիայում մարտի 8-ին, Ստամբուլի Թաքսիմ հրապարակից սկսված «Ֆեմինիստական գիշերային երթի» ընթացքում, ազանի (մուսուլմանական աղոթքի ազդարարման սկիզբը) կանչման պահին երթի մասնակիցների զուգահեռ բարձր սուլոցները խիստ քննադատության են արժանացել իշխող վերնախավի կողմից:
Բրիտանական կառավարության անդամները քննարկել են Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու (Brexit) ժամկետը մինչեւ երկու տարով հետաձգելու հնարավորությունը:
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն ցավակցություն է հայտնել մարտի 13-ին Սան Պաուլուում երկու չարագործների զինված հարձակման հետեւանքով դպրոցի աշակերտների ու աշխատակիցների զոհվելու կապակցությամբ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հավանություն է տվել այն բանաձեւին, որի համաձայն Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի օգնության տրամադրումը Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային, որը Եմենում պատերազմ է մղում «Անսար Ալլահ» (հուսիներ) խռովարար կազմավորման դեմ: