
«Էրդողանը կանանց և քրդերի թշնամին է». Սեբահաթ Թունջել

Թուրքիայում առաջին ատյանի քրեական դատարանը վերաքննել է «Ժողովրդավարական շրջաններ» կուսակցության (DBP) նախկին համանախագահ Սեբահաթ Թունջելի գործը և արդարացման վճիռ կայացրել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թունջելը 2020 թվականին դատապարտվել էր 11 ամիս 20 օր ազատազրկման Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով։ Պատճառը նրա արտահայտությունն էր այն մասին, թե «Էրդողանը կանանց և քրդերի թշնամին է»։
Վճռաբեկ դատարանը, սակայն, Սեբահաթ Թունջելի փաստաբանի բողոքարկումից հետո բեկանել էր ազատազրկման վճիռը։