Ռուսասաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն ռուսական խորհրդարանի վերին պալատի պատվիրակության հետ մայիսի 15-ին պաշտոնական այցով ուղեւորվում է Թուրքիա:
Եմենում «Անսար ալլահ» (հուսիներ) խռովարար շարժման մոտավորապես 100 կողմնակիցներ են սպանվել երկրի հարավարեւմտյան մասի Էդ Դալիա նահանգում կառավարական ուժերի հարձակման ընթացքում:
Բրիտանական խորհրդարանը Brexit-ի վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագրի շուրջ կքվեարկի հունիսի սկզբին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ-ի պետքատուղար Մայքլ Փոմպեոն քննարկել են G20-ի գագաթնաժողովում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ղեկավարների շփման հնարավորությունը, Մոսկվան կոնկրետ առաջարկություններ է ակնկալում:
Լեհաստանն ավարտել է այն վնասի հաշվարկումը, որը հանրապետությանը հասցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, եւ հատուկ պատրաստված հաշվետվությունում այն գնահատել է շուրջ 1 տրիլիոն դոլար:
«Ցավոք սրտի, Դուշանբեի պայմանավորվածությունները չհանգեցրին խաղաղ համաձայնագրի կամ իրավիճակի ձևավորման, ուստի ներկայումս, այսպես կոչված, սիմվոլիկ լարումը սպասելի էր և տրամաբանական»։
Երկիր մոլորակի վրա սկսվել է վերջին երկու տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկը:
«Ցավոք, ես չեմ տեսնում այլ հեռանկար, երբ իրենք՝ կողմերը, փակուղային կեցվածքով են մտնում բանակցային գործընթաց, այսինքն՝ չկան այլ դիրքորոշումներ, որոնք կփոխեն կարգավորման գործընթացի տասնամյակներ շարունակվող հունը։ Եթե դա չկա, վտանգներն էլ նույնն են ըստ էության»։
Իրանի քաղաքացուհուն 10 տարվա ազատազրկման են դատապարտել Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության համար:
Եթե Ադրբեջանը վերսկսի պատերազմը, ապա Ադրբեջանի փոխնախագահն ու պաշտպանության նախարարն Ալիևը հետ «կարող են հասնել Երևան և Հանրապետության հրապարկում ծնկի իջնել հայ ժողովրդի առջև՝ տարիներ շարունակ իրենց կատարած հանցագործությունների համար»։ Այլ կարգավիճակով, նրանք չեն կարող հայտնվել Հայաստանում։
Կորեայի Հանրապետության քաղաքացիների կեսից ավելին պաշտպանում է Փհենյանի հետ երկխոսության շարունակումը:
Մեզ լավություն չի արվել, բայց մենք այդ ձևակերպումները կարողացել ենք ստանալ այդ համաձայնագրում։ Եվրոպացիները չմտածեն և չեն էլ մտածել, որ մեզ լավություն են արել»։
Հիբրիդային սպառնալիքներին եւ ապատեղեկատվությանը հակազդելը կլինի Եվրամիությունում Ֆինլանդիայի նախագահության գերակայություններից մեկը, որը Ռումինիայից նրան կանցնի հուլիսին:
Մայիսի 14-ին 7,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Պապուա-Նոր Գվինեա կղզի-պետության ափերի մոտ:
ԱՄՆ-ի Մոնտանայի նահանգի նահանգապետ դեմոկրատ Սթիվ Բուլոքը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար կպայքարի հաջորդ ընտրություններում, որոնք կայանալու են 2020 թվականին:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտնել են, որ անօդաչուները հարված են հասցրել նավթամուղերից մեկին:
Սա երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների՝ մեկ ամսվա ընթացքում երկրորդ հանդիպումն է եւ Փոմպեոյի՝ որպես Պետդեպարտամենտի ղեկավարի առաջին այցը Ռուսաստան:
«Ռուսաստանը խնդիր է, բայց մենք չենք վախենում, քանի որ եթե կենտրոնանանք վախի վրա, կմոռանանք մնացած ամեն ինչ»,-«TVP Info»-ի եթերում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որն առաջին պաշտոնական այցով գտնվում է Լեհաստանում:
Շրի Լանկայի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան երկրի տարածքում արգելել է երեք ծայրահեղական խմբավորումների գործունեությունը, որոնք կասկածվում են ապրիլի 21-ի պայթյուններին մեղսակից լինելու մեջ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էներգաանվտանգության դոկտրինում հանձնարարել է զարգացնել ինտեգրացումը ԵԱՏՄ-ի եւ ԱՊՀ-ի երկրների հետ, խորացնել գործընկերությունը BRICS-ի, ՀՇԿ-ի, ԳԱԵՀ-ի եւ ՕՊԷՔ-ի շրջանակներում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ երկրում հիմնվել է 225 մլն եվրո ծավալով նոր հիմնադրամ, որը կոչված է հովանավորել մշակութային ճյուղի, հատկապես կինո- եւ հեռուստաինդուստրիայի նախագծերը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատման 25-րդ տարվան նվիրված հոդված է հրապարակել ռուսական «Независимая газета» օրաթերթում:
Իրանի տնտեսության՝ մետաղների արտադրության հետ կապված սեկտորների դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն ուղղված են այն բանին, որ փակվի արտահանումից Թեհրանի եկամտի խոշորագույն աղբյուրներից մեկը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն Սոչիում Ռուսաստանի ղեկավարության հետ հանդիպումից առաջ հայտարարել է, որ բանակցություններում քննարկվելու են լայն շրջանակի հարցեր, ընդ որում՝ կողմերին անհրաժեշտ կլինի հետագա զարգացման ուղիներ գտնել նույնիսկ չնայած հնարավոր տարաձայնություններին։
Greenpeace-ի բնապահպանները բարձրացել են Լեհաստանի «Իրավունք եւ արդարություն» (PiS) իշխող կուսակցության շենքի տանիքը:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, ելույթ ունենալով Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված բարձր մակարդակի խորհրդաժողովի բացմանը, կոչ է արել վերջ դնել Եվրոպայի արեւելքի հակամարտություններին։
«Դիվանագիտական արարողակարգին քիչ թե շատ ծանոթ անձիք կհաստատեն, որ այս մակարդակի խմբային նկարներում յուրաքանչյուրն ունի իրեն նախօրոք հատկացված տեղը, որը որոշում են կազմակերպիչները։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահին հատկացված էր տեղ տեսանելի վայրում՝ ի տարբերություն Հայաստանի, ապա կարելի է պնդել, որ այստեղ առկա է խտրական վերաբերմունք Հայաստանի ղեկավարի նկատմամբ»։
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն մայիսի 14-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։
Օդի սաստիկ աղտոտվածության պատճառով Մեքսիկայի մայրաքաղաքի ուսումնական հաստատություններում չեղարկվել են ֆիզկուլտուրայի բացօդյա պարապմունքները եւ դպրոցական դասամիջոցները:
Զինյալ խմբավորումները, խախտելով լարվածության մեղմացման գոտիների մասին համաձայնությունը, մայիսի 12-ին հրթիռակոծել են սիրիական Համա քաղաքի արվարձանների բնակելի շրջանները: