
Մեդինսկին բացատրել է, թե ինչու է վաղաժամ խոսել Պուտինի և Զելենսկու հանդիպման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հնարավոր հանդիպման մասին կարելի է խոսել միայն երկու երկրների միջև համաձայնագրի տեքստի հաստատումից հետո:
Այս մասին ասել է ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
«Ես բացարձակապես պատրաստ չեմ դա մեկնաբանել, միայն կասեմ, որ մինչ առաջնորդների հանդիպման մասին խոսելը, անհրաժեշտ է, որ բանակցային պատվիրակությունները նախապատրաստեն և համաձայնեցնեն համաձայնագրի տեքստը, որից հետո համաձայնագրի տեքստը մեր առաջարկների վերաբերյալ պետք է նախաստորագրվի համապատասխանաբար արտգործնախարարների կողմից, հաստատվի կառավարությունների կողմից, ու միայն դրանից հետո իմաստ կունենա խոսել պետությունների ղեկավարների հանդիպման մասին»,- լրագրողներին ասել է Մեդինսկին: