
Բրիտանական կարգավորիչը հետ է կանչել երկրում RT-ի հեռարձակման լիցենզիան

Միացյալ Թագավորության իշխանությունները հետ են կանչել երկրում RT հեռուստաալիքի հեռարձակման լիցենզիան, որն ավելի վաղ անջատել են պատժամիջոցների պատճառով: Այդ մասին ասվում է Ofcom բրիտանական մեդիակարգավորիչի հայտարարության մեջ, որը տարածվել է մարտի 18-ին:
«Ofcom-ն այսօր հետ է կանչում RT-ի հեռարձակման լիցենզիան Մեծ Բրիտանիայում. որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ»,-նշվում է նրանում: Միեւնույն ժամանակ ներկայում ալիքը Բրիտանիայում առանց այդ էլ չի աշխատում: Ինչպես ասվում է հայտարարության մեջ, «RT-ն Մեծ Բրիտանիայում չի աշխատում պատժամիջոցների հետեւանքով, որոնք սահմանվել են ԵՄ-ի կողմից:
«Մենք եկել ենք այն եզրակացության, որ տվյալ հանգամանքներում մենք չենք կարող RT-ն հայտարարել պատասխանատու հեռարձակող ընկերություն»,-հաղորդել են Ofcom-ում:
Նշվում է, որ այդ որոշումն ընդունվել է Ofcom-ի 29 ընթացիկ հետաքննությունների ֆոնին՝ նորությունների եւ Ուկրաինայի տարածքում ռուսաստանյան զորքերի գործողությունների մասին RT-ի կողմից լուսաբանվող ներկա իրադարձությունների հարկ եղած անաչառության նկատմամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: