Գազի գինը սահմանին չի թանկանում, իսկ սպառողի համար է թանկանում

2022թ. հունվար 1-ին ջրի սակագինը բարձրացավ 20.47 դրամով՝ դառնալով 200,47 դրամ: Փետրվար 1-ին էլեկտրաէներգիայի սակագինն ավելացավ միջինը 4.7 դրամով: Հերթական թանկացմանը ականատես կլինենք ապրիլի 1-ից, երբ գազը կթանկանա՝ ինչպես բնակչության, այնպես էլ՝ տնտեսության համար։

Երբ իշխանությունը խոսում է «Գազպրոմի» հետ վարվող բանակցություններից, հարց է առաջանում, թե ինչ է բանակցում հայկական կողմը, և որոնք են մեր կարմիր գծերը: Աշխարհում գազի շուկայի իրավիճակը հաշվի առնելով՝ դժվար թե կարողանանք Հայաստանի համար ավելի ցածր գին ապահովել: Ստեղծված իրավիճակում սահմանին 165 դոլար գինը շուկայականից բավականին ցածր է:

Կառավարությունը հայտարարում է, որ ռուսական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ առաջիկա 10 տարիներին Հայաստանին մատակարարվող գազի սակագինը սահմանին չի փոխվի։

Թվում էր, թե սրանով առաջիկա տարիների համար ներմուծվող գազի գնի կայունության խնդիրը լուծվում է։ Բայց իրականում գազի գինը փոխվում է կալորիականությունից կախված։

Սահմանված 165 դոլար ներմուծման գինը վերաբերում է բացառապես մինչև 7900 կալորիականությամբ գազին։

Այնինչ՝ Հայաստանն ավելի բարձր կալորիականության գազ է ստանում։ Հիմա այն հասնում է 8300 կիլոկալորիայի։ Ավելի կալորիաների համար հավելյալ գին, այնուամենայնիվ, պետք է վճարել։

Տեսանյութեր

Լրահոս