Մոսկվան և Կիևը Ուկրաինայի ապառազմականացման կես ճանապարհին են. Մեդինսկի

Մոսկվան և Կիևը Ուկրաինայի ապառազմականացման հարցում՝ որպես ընթացիկ բանակցային գործընթացի մաս, կես ճանապարհին են: Այս մասին հայտարարել է ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Կողմերի բանակցային դիրքորոշումը այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են Ուկրաինայի ապառազմականացումը, ըստ Մեդինսկու, կարելի է տարբեր կերպ գնահատել։ «Ինչ վերաբերում է ապառազմականացմանը, ապա ես կասեի 50-ից 50-է: Փաստն այն է, որ ես իրավասու չեմ հրապարակել բանակցությունների մանրամասները և չեմ անելու: Ոչ կոնկրետ թվեր, ոչ էլ բանակցող կողմերի փաստարկներ, բայց այս մասով մենք կես ճանապարհին ինչ-որ տեղ ենք»,- ասել է նա լրագրողներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031