ԱՄՆ-ն և Չինաստանը պետք է պատասխանատվություն վերցնեն իրենց վրա. Սի Ցզինպին
ԱՄՆ-ն և Չինաստանը պետք է ոչ միայն զարգացնեն երկկողմ հարաբերությունները, այլև ստանձնեն միջազգային պատասխանատվություն և ջանքեր գործադրեն աշխարհում խաղաղության և կայունության պահպանման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ զրույցում։
«Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ և աշխարհի երկու խոշորագույն տնտեսություններ՝ մենք ոչ միայն պետք է ճիշտ ուղու վրա դնենք Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացումը, այլև ստանձնենք պատասխանատվություն, և ջանքեր գործադրենք աշխարհում խաղաղության և հանգստության պահպանման համար»,-ասել է Սի Ցզինպինը: