
G7-ի երկրների նախարարների հանդիպումը կկայանա ապրիլի 7-ին. Ճապոնիայի ԱԳՆ

Յոթի խմբի (G7) երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ապրիլի 7-ին բանակցություններ կվարեն Բրյուսելում: Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ)։
Նշվում է, որ ապրիլի 7-ին G7-ի երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարները նախ Բրյուսելում կվարեն առանձին բանակցություններ, որոնք կնախորդեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որը նշանակված է այդ նույն օրը: Երկու խորհրդակցություններին էլ կմասնակցի Ճապնիայի ԱԳՆ-ի ղեկավար Յոսիմասա Հայասին:
Ընդգծվում է, որ Ճապոնիայի նախարարն առաջին անգամ կմասնակցի ՆԱՏՕ-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը՝ դաշինքի կողմից հատուկ հրավերով:
«Պլանավորվում է ամրապնդել համագործակցությունը Ճապոնիայի եւ ՆԱՏՕ-ի երկրների միջեւ ոչ միայն Ուկրաինայի իրադրության առնչությամջ, այլեւ որը նպատակամղված է ազատ եւ բաց Հնդկա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հայեցակագի իրականացմանը»,- ասված է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: