Պակիստանի վարչապետ Իմրան Խանը կարգադրել է հատուկ կոմիտե ստեղծել Ջամուի եւ Քաշմիրի նահանգը լուծարելու Նյու Դելիի որոշմանը իրավական, քաղաքական ու դիվանագիտական պատասխան մշակելու համար:
ԱՄՆ-ի վարչակազմը սառեցրել է Կոնգրեսի կողմից տրամադրված այն միջոցների մի մասը, որոնք նախատեսված են օտարերկրյա պետություններին օգնություն ցուցաբերելու համար:
Ուժգին պայթյուն է որոտացել Քաբուլի արեւմտյան մասում, վիրավորվել է առնվազն 34 մարդ:
ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարար Ռիք Փերրին եւ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի, արդյունաբերության եւ հանքային պաշարների նախարար Խալեդ ալ Ֆալեհը հանդիպել են Վաշինգտոնում եւ համաձայնության եկել՝ միասին խոչընդոտելու նավթի համաշխարհային շուկան ապակայունացնելու Իրանի փորձերը: Դ
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունն ընդլայնում էընդհատակյա ցանցն Իրաքում եւ Սիրիայում:
«Աշխարհի բժիշկներ» ոչ կառավարական կազմակերպության աշխատակիցները կոչ են արել կապարի առկայությունն ստուգելու համար արյան անալիզ վերցնել Փարիզի Աստվածամոր տաճարի մերձակայքում գտնվող բոլոր կրթական հիմնարկությունների աշակերտներից, տաճար, որտեղ ապրիլի 15-ին հրդեհ տեղի ունեցավ:
«Այս հայտարարությունը կարող է տապալել բանակցային գործընթացը։ Ինչո՞ւ է դա արվում, ո՞ւմ համար է դա արվում։ ԼՂ հակամարտությունն այլևս հայ-ադրբեջանական հակամարտություն չէ, ԼՂ հակամարտությունը միջազգայնացված հակամարտություն է, իրադարձությունների զարգացմանը հետևում են ոչ միայն Երևանում ու Բաքվում, այլև Ռուսաստանում, Իրանում, Թուրքիայում և այլն։ Ո՞ւմ աչքերին է թոզ փչում»։
Թուրքական «BAYKAR» մեքենաշինական ընկերության տեխնիկական հարցերով տնօրեն Սելչուք Բայրաքթարը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է Թուրքիայի «ազգային առաջին թռչող մեքենայի» նախատիպը:
Արգենտինահայ համայնքը խստորեն դատապարտում է «Թուրքական ավիաուղիներ» (Turkish airlines) ընկերության հովանավորչությունը արգենտինական առաջատար թիմերից մեկի՝ Ռիվեր Փլեյթին։
Չինաստանը ֆինանսական մանիպուլյատոր ճանաչելու ԱՄՆ-ի որոշումը ցնցումների կհանգեցնի ֆինանսական շուկայում եւ արգելք կդառնա համաշխարհային տնտեսության վերականգնման համար:
Միացյալ Նահանգները Իրաքի հետ սահմանով խոշոր խմբաքանակի զենք է փոխանցել «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) կազմավորումներին, որոնց միջուկը կազմում են քուրդ մարտիկները:
Շինարարները բեռնատարով մահացու վրաերթի են ենթարկել ֆրանսիական Սին կոմունայի (Վարի դեպարտամենտ, երկրի հարավ) քաղաքագլուխ Ժան-Մատիե Միշելին այն բանից հետո, երբ պաշտոնյան նրանց խնդրել է վերցնել ճամփեզրին անօրինականորեն թափված շինարարական աղբը:
Եվրամիությունը Թուրքիայում գտնվող փախստականների աջակցության ծրագրին ֆինանսական օգնություն է ցուցաբերել:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստ է Եվրամիության հետ բանակցություններ վարել Brexit-ի պայմանների վերաբերյալ նոր համաձայնագրի կնքման համար:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ԱԳՆ-ն այն որակել է որպես ագրեսիվ, որն ակնհայտ հակասում է երկար տարիներ ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ ձգվող բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը, ինչպես նաև Հայաստանի ու Ադբեջանի ղեկավարների վերջին հանդիպման ընթացքում արված քննարկումներին։
Սիրիայի հյուսիսային Աֆրին նահանգի Բասուտե գյուղում թուրքական բանակի ուղղությամբ իրականացված հարձակման հետևանքով սպանվել է 1 թուրք զինվոր և Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակի» (սիրիական ընդդիմադիր զինված խ,բավորում) 2 զինյալ:
Ֆիլիպինների առողջապահության նախարարությունը դենգե տենդի համաճարակ է հայտարարել զոհերի վիթխարի քանակի պատճառով:
Պակիստանի ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Քամար Ջավեդ Բաջվան հայտարարել է, որ պակիստանյան բանակը կաջակցի Ջամուիի եւ Քաշմիրի հնդկական նահանգի բնակիչներին՝ տարածաշրջանի հատուկ կարգավիճակը չեղարկելու Նյու Դելիի որոշման կապակցությամբ:
Հնդկաստանում օգոստոսի 6-ին առնվազն ինն աշակերտ է զոհվել, եւս երեքը լուրջ վնասվածքներ ստացել Ութարաքանդի հյուսիսային նահանգում դպրոցական ավտոբուսի՝ կիրճն ընկնելու հետեւանքով:
Իրանում օգոստոսի 6-ին ներկայացրել են սեփական արտադրության կառավարվող բարձրճշգրիտ հրիռների եւ բարձրճշգրիտ հրթիռների նոր մոդելներ:
Կվիշխեթիում (Խաշուրիի մունիցիպալիտետ) կառուցող երկաթուղային թունելի շուրջ 70 շինարարներ (թունելը միացնում է Արեւելյան եւ Արեւմտյան Վրաստանը) փակել են թունելի մուտքը՝ ամբողջությամբ կանգնեցնելով աշխատանքային գործընթացը:
Հոնկոնգի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի չարտոնված ակցիայի 148 մասնակիցների, որը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին:
Կատարում կայացած բանակցություններում ԱՄՆ-ի եւ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները լուծել են բոլոր տարաձայնությունները Աֆղանստանում հաշտության հաստատման, այս երկրից ամերիկյան զորքերը դուրս բերելու եւ ծայրահեղական այլ խմբավորումների հետ շփումներից թալիբների հրաժարվելու շուրջ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» անունները կրող ռազմական գործողություններով սկսված գործընթացը շատ շուտով նոր փուլ է թևակոխելու:
Եվրամիության ղեկավարությունը կարծում է, որ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու առավել հավանական սցենարն այս պահին «կոշտ բրեքսիթն» է՝ առանց ամեն կարգի համաձայնությունների:
ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ընդունի Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվելիք որևէ միայնակ գործողություն:
Սև ծովի վրացական ափին տեղումները դադարել են, և այժմ արևոտ եղանակ է:
ԱՄՆ-ի պաշտպանության նոր նախարար Մարկ Էսփերն «անընդունելի» է համարել Թուրքիայի ցանկացած գործողություն, որն այդ պետությունը կփորձի իրականացնել Սիրիայում:
ԱՄՆ Կոնգրեսի 89 անդամներ միավորվել են Արցախի ականազերծման ամերիկյան ծրագրի ֆինանսավորումը կրճատելու Թրամփի փորձերի դեմ պայքարին: Այս մասին փոխանցում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրք դեսպանների կոնֆերանսի ժամանակ անդրադարձել է արցախյան հարցին։