Ուկրաինայի պաշտոնաթող գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինը հայտարարել է, որ հարկադրված է եղել դադարեցնել հետաքննությունը «Բուրիսմա» ընկերության նկատմամբ, որի տնօրենների խորհրդի անդամ էր այն ժամանակ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթերը:
Իրաքում առնվազն 12 մարդ է զոհվել բողոքի ակցիաների ընթացքում, վիրավորների թիվը հասել է 650-ի:
Ամերիկյան «Amazon» ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը Թուրքիա է մեկնել` մասնակցելու նախորդ տարի Ստամբուլում Սաուդյան Արաբիայի դեսպանատանը սպանված սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոկջիի մահվան տարելիցին նվիրված միջոցառմանը:
Brexit-ի շուրջ Եվրամիության գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեն այն կարծիքին է, որ ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ համաձայնագրի հասնելու վերաբերյալ թագավորության վարչապետ Բորջ Ջոնսոնի նոր առաջարկությունները «զգալի առաջընթաց» են ապահովել բանակցություններում, բայց դեռեւս շատ աշխատանք կա անելու:
ԱՄՆ-ում յոթ մարդ է զոհվել այն բանից հետո, երբ Երկրորդ աշխարհամարտի ժամանակների B-17 ռմբակոծիչն ընկել է Քոնեկտիկուտի «Բրեդլի» միջազգային օդանավակայանում:
ԿԺԴՀ-ի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Կիմ Մյոն Գիլի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ բանակցությունների մեկնելու ճանապարհին հոկտեմբերի 3-ին ժամանել է Չինաստանի մայրաքաղաք:
«Միտագ» թայֆունը, որը հոկտեմբերի 2-ին եւ 3-ին մոլեգնել է Հարավային Կորեայի հարավային տարածաշրջաններում, առնվազն վեց մարդու կյանք է խլել, եւս առնվազն վեց հոգի անհայտ կորած են համարվում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկրի փոխնախագահ Մայքլ Փենսին քանիցս օգտագործել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա ճնշում գործադրելու համար:
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանի շրջանակներում կազմակերպված միջոցառումներից մեկի ժամանակ, «Կլիմայի փոփոխության վերաբերյալ» գագաթաժողովի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծիծաղելի դրության մեջ է ընկել:
Փարիզի գլխավոր տեսարժան վայրը՝ Էյֆելյան աշտարակը, վարդագույնով է պատվել ի նշան աջակցության կրծքի քաղցկեղի դեմ պայքարի Octobre Rose (Վարդագույն հոկտեմբեր) ակցիայի։
Ռուս վերլուծաբանն ասաց, որ Մոսկվային այդքան էլ չի հետաքրքրում, թե սա ինչպես կընկալի Փաշինյանը: Նրա խոսքով՝ Մոսկվայի համար կարևոր է նախկինի նման իրեն զգալ հարաբերությունների այն մասնակիցը, որն իրեն Երևանում կարող է թույլ տալ ավելին, քան կարող է թույլ տալ գուցե հետսովետական տարածքի մեկ այլ մայրաքաղաքում:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացած հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը Հայաստանի Հանրապետության մասնակցությունը ուշագրավ երեւույթ է, որն իր վրա է կենտրոնացնում մի շարք դիտարկումներ:
Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Թումա Չելիքն օրերս Մարաշի նախկին հայկական ու հրեական թաղամասում գանձ որոնելու «օրինական» աշխատանքների վերաբերյալ հարց է ուղղել մշակույթի նախարարին:
Թուրքիայի արտգործնախարարը բավականին ցավագին է ընդունել Թուրքիայում մամուլի անազատության և մարդու իրավունքների խախտման մասին Ֆրանսիայի նախագահի քննադատությունները: Մակրոնը նաև քննադատել է Թուրքիայի վարած քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ։
Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հոկտեմբերի 2-ին ելույթ ունենալով կառավարության նիստում, հայտարցարել է, որ չի համաձայնել ԱՄՆ-ի իր պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ բանակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, քանզի չի հավատացել, որ այդ հանդիպումը Թեհրանի շահերից է բխում:
Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակությունը հոկտեմբերի 3-4-ին այցով կգտնվի Վրաստանում: Հանրապետության ԱԳ նախարարության տեղեկատվության համաձայն, պատվիրակությունը, որի կազմում կլինի դաշինքի 29 անդամ պետությունների մշտական ներկայացուցիչը, կգլխավորի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերը, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Փարիզում ընթանում է «Ցասման երթը»՝ ընդգրկուն ակցիա, որը կազմակերպվել է ոստիկանության ֆրանսիական արհմիությունների կոչով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր եւ ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամփի հարաբերություններում երբեք մտերմություն չի եղել, բայց առկա են վստահության վրա հիմնված հարաբերություններ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հաստատել է, որ հոկտեմբերի 2-ին Եվրամիությանը «կառուցողական եւ հիմնավոր» առաջարկություն է ներկայացնելու Brexit-ի վերաբերյալ, սակայն ոչ մի մանրամասն չի հայտնել։
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Սաջիդ Ջավիդը, ինչպես սպասվում է, կհետաձգի արտակարգ բյուջեի նախագծի հայտարարումը ԵՄ-ից «կոշտ» սցենարով կամ համաձայնագրով Միացյալ Թագավորության դուրս գալու հարցի շուրջ առկա անորոշությունների պատճառով:
ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն ազդել Իրանում գազի արդյունահանման եւ շինարարական նախագծերի վրա:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը նպատակ է դրել կապիտուլացվելու հարկադրել Իրանին, նման քաղաքականությունն անհեռատես է, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Թեհրանը կշարունակի միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունների կրճատումն այնքան ժամանակ, խանի դեռ չի հասնել «հարկավոր արդյունքին»:
Հոկտեմբերի 2-ին Հունաստանում աշխատավորների արհմիության գործադուլ 9 անցկացվում ի նշան աշխատանքային օրենսդրության փոփոխության պլանների դեմ բողոքի:
Հոկտեմբերի 2-ին խոշոր հրդեհ է բռնկել Թբիլիսիի կենտրոնական երկաթուղային կայարանից ոչ հեռու գտնվող շուկայի տարածքում:
Իրանն ընդհանուր առմամբ համաձայն է Ֆրանսիայի ներկայացրած այն նախագծին, որը կօգներ կարգավորել միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրադրությունը, բայց ոչ դրա ձեւին:
Ադրբեջանի եւ Իրանի սահմանին հոկտեմբերի 2-ի գիշերը տեղի է ունեցել լուրջ միջադեպ։
Ցանցում հայտնվել է Դոնբասի հակամարտության կարգավորման խնդրով Շփման եռակողմի խմբի (ՇԵԽ) մասնակիցների կողմից հոկտեմբերի 1-ին ստորագրված «Շտայնմայերի բանաձեւի» ամբողջական տեքստը:
Ամերիկացիների կեսից ավելին դեմ է արտահայտվում նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կոնգրեսում դեմոկրատների կողմից ձեռնարկված իմպիչմենթի ընթացակարգին, թեեւ նրանց թիվը, ովքեր այդ տարբերակը ցանկալի են համարում, վերջին մեկ ամսվա ընթացքում աճել է:
Սիրիայում հաջողությամբ փորձարկվել է C-500 «Պրոմեթեւս» հակաօդային պաշտպանության համակարգը: