Վրաստանում մեկ օրում ապաքինվել են եռակի ավելի շատ ախտահարվածներ. վիճակագրություն
Վրաստանի համաճարակաբանները հրապարակել են երկրի COVID- վիճակագրությունը. վերջին օրվա ընթացքում արել են կորոնավիրուսի 13 հազար 277 թեստ եւ հայտնաբերվել է վարակման 663 նոր դեպք:
Այդ մասին հաղորդվում է Stopcov.ge. կառավարական կայքում: Համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 607 հազար 155 դեպք: Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 383 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը հաղթահարել է 578 հազար 881 հիվանդ:
Կորոնավիրուսով պայմանավորված բարդությունների պատճառով վերջին օրվա ընթացքում մահացել է 27, իսկ համավարակի սկզբից ի վեր՝ 8844 հիվանդ:
2676 նոր դեպքերից Թբիլիսիում գրանցվել է 254 դեպք, Աջարիայում՝ 48, Իմերեթում՝ 123, Քվեմո Քարթլիում՝ 28, Շիդա Քարթլիում՝ 19, Գուրիում՝ 9, Սամեգրելո-Զեմո Սվանեթում՝ 58, Կախեթում՝ 101, Մցխեթ-Մթիանեթում՝ 17, Սամցխե-Ջավախքում՝ 12, Ռաչա-Լեչխումում եւ Քվեմո Սվանեթում՝ երեք: Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում է9 հազար 404-ի, նրանցից 4569-ն ստացիոնար բուժման կարիք ունեն, 1074-ի վիճակը ծանր է, նրանցից 288 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին:
776 մարդ գտնվում Է քովիդ-հյուրանոցներում, 14 հազար 89 մարդ բուժընթաց է անցնում տանը: Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում է 45 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ է 19 հազար 39-ը: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը: