Թուրքիայի նոր ռազմական գործողությունը, որն ԱՄՆ-ի հետ փոխգործակցությամբ քրդերի դեմ պլանավորվել է Սիրիայի հյուսիս-արեւելքում, վիժեցնում է խաղաղ գործընթացն այդ երկրում:
Շուրջ երկու տասնյակ միգրանտներ, որոնք փորձում էին Աֆրիկայից Իտալիա հասնել Միջերկրական ծովով, անհետ կորել են իտալական Լամպեդուզա կղզու ափերի մոտ տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով. ջրից դուրսէ բերվել ինը զոհվածի մարմին:
Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ նոր բանակցություններ երկու երկրների արտաքին գործերի նախարարների՝ Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպումից հետո դեռեւս պլանավորված չեն:
«Աշխարհում միլիոնավոր մարդիկ գենի (ԴՆԹ-ի) հետազոտություն են ացնում՝ պարզելու իրենց նախնիների ծագումը: Թուրքիայում այդ տեստն արգելված է, սակայն արտասահման մեկնած բազմաթիվ թուրքեր, նշյալ գենետիկական հետազոտությունն անցնելով, պարզում են որ իրենց նախնիները հայեր, հրեաներ կամ կարմրամորթներ են»,- գրում է լիբերալ ուղղվածություն ունեցող «Ahval» թուրքալեզու կայքի վերլուծաբան Սիբել Էքինը:
Իրաքի բանակը հոկտեմբերի 7-ին ընդունել է Բաղդադի՝ առավելապես շիաներով բնակեցված Մադինաթ-Սադրի շրջանում ուժի վերազանցման փաստը:
Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին հայտարարել է, որ «թշնամիները» չեն կարողանա երկպառակություն սերմանել Իրաքի եւ Իրանի միջեւ։
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հոկտեմբերի 7-ին հերքել է այն լուրերը, թե ինքը Վրաստան է ժամանել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ հակամարտության լուծման նախաձեռնությամբ։
Extinction Rebellion («Ապստամբություն բնաջնջման դեմ») բնապահպանական շարժման ակտիվիստներն արգելափակել են Ամստերդամի կենտրոնական շրջանը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է Գերագույն դատարան դիմել եւ փորձել մինչեւ հոկտեմբերի 31-ը երկիրը Եվրամիության կազմից դուրս բերել Բրյուսելի հետ գործարքով կամ առանց դրա:
Առնվազն երկու միգրանտ է զոհվել նավաբեկության հետեւանքով, որն անցած գիշեր տեղի է ունեցել Լամպեդուզա իտալական կղզու ափերի մոտ:
Թաիլանդի հարավի Յալլա նահանգի քրեական դատարանի ավագ դատավորը դատավճռի ընթերցումից հետո, որին նա համաձայն չէր, փորձել է ինքնասպանություն գործել հենց դատարանի դահլիճում: Այդ մասին հայտնել է Thaiger լրատվական ինտերնետ-պորտալը:
Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտայի Սոցիալիստական կուսակցությունը հաղթում է հոկտեմբերի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում:
ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ից ավելի լուրջ նախապատրաստություն է ակնկալում միջուկային խնդրի եւ երկկողմ հարաբերությունների նորմալացման այլ հարցերի շուրջ բանակցություններին:
Ճապոնիայի ձկնորսական տեսչական ստուգումների նավը հոկտեմբերի 7-ին բախվել է ԿԺԴՀ-ի դրոշի ներքո ընթացող ձկնորսական նավի:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եվրոպացի իր գործընկերներին հայտարարել է, որ չարժե թերագնահատել Եվրամիությունից առանց գործարքի դուրս գալու թագավորության վճռականությունը, ինչը պատմական մասշտաբի մոլորություն կլիներ:
Սաուդյան Արաբիայի իշխանություններն առաջին անգամ կանանց թույլատրել են ծառայել երկրի զինված ուժերում:
Ոմանք կարծում են, որ երջանկությունը ներսից է գալիս: Սակայն տնտեսագիտության աշխարհում երջանկությունը ավելի շատ կապված է քանակական գործոնների հետ:
2019 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ում գործազրկությունն օգոստոսի 3,7 տոկոսի համեմատությամբ ընկել է մինչեւ 3,5 տոկոս եւ հասել 1969 թվականի դեկտեմբերից ի վեր նվազագույն մակարդակին:
168.am-ի հարցին, թե հաշվի առնելով, որ հայտարարությունը եղել է ՌԴ-ում՝ կարո՞ղ ենք ակնկալել, որ պաշտոնական Մոսկվան կարձագանքի դրան՝ քաղաքագետը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ կլինի մոտավորապես հայտարարություն, որ` երկու կողմերին էլ կոչ ենք անում ծայրահեղական բնույթի հայտարարություններից զերծ մնալ»:
Ռուսաստանից թռիչքների ժամանակավոր արգելքի չեղարկումը եւ ռուս զբոսաշրջիկների թվաքանակի ավելացումը կնպաստեն վրացական տնտեսության ամրապնդմանն ու աճին:
Թուրքիայում յուրաքանչյուր տարի ստացվող շուրջ 49 մլն տոննա պտուղ –բանջարեղենի 25-40 տոկոսը թափվում է։ Այլ կերպ ասած՝ թափոնի է վերածվում 12 մլն տոննա պտուղ-բաջարեղեն, որի արժեքը կազմում է 25 մլրդ լիրա կամ 4․4 մլրդ դոլար։
Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Կարլոս Մարտին Ռուիզ դե Գորդեջուելան լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ կարևոր է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն շարունակեն Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման ուղղությամբ բանակցությունները:
«Եթե արվում է հայտարարություն, որ՝ «Արցախը Հայաստան է», ապա պետք է համապատասխան ընթացակարգերով դրա իրականացումը սկսվի, ԱԺ-ում պետք է սկսվի նման գործընթաց և ասվի, որ դա է հայկական կողմի բանակցելու գլխավոր պայմանը… Բայց այս դեպքում այդպես չարվեց, չէ՞: Նա ասաց այդ բառերը, գցեց այդ կարգախոսն ու հեռացավ, ինչը նյարդայնացնում է միջնորդներին, դա չափազանց անլուրջ է, դա պոպուլիզմ է»:
«Տարածաշրջանն արդեն իսկ շատ ռազմականացված է»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով ռուս-ադրբեջանական զենքի գործարքները շարունակելու բարձրաստիճան պայմանավորվածությանը։
Ավելի քան 360 մարդ մեկ օրում Սիրիա է վերադարձել Լիբանանից, և ավելի քան 800 փախստական՝ Հորդանանից:
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի ղեկավարները ժամանել են Շվեդիա՝ վերսկսելու միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ հույս ունենալով հաղթահարել երկու երկրների միջև առաջացած փակուղին:
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հրապարակել է Սպիտակ տան կոնֆիդենցիալ մի փաստաթուղթ, որը մանրամասներ է ներկայացնում 1997 թվականի օգոստոսի 1-ին Օվալաձև աշխատասենյակում այն ժամանակ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հանդիպմանը տեղի ունեցած խոսակցությունից:
Իրաքում շարունակվող բողոքի ակցիաների պատճառով զոհերի թիվը հասել է 65-ի:
«Ավելի անկեղծ համաշխարհային քաղաքականության ազդանշաններ, որոնք Մոսկվան է անում, չկան, որ պետք չէ զբաղվել նախկին նախագահների հետապնդմամբ, պետք է զբաղվել երկրի խնդիրներով, ծրագրեր մշակելով, զարգացնելով երկիրը, դեպի անցյալ քարշ չտալով երկիրը»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, թե ինչպես է երկրի ղեկավարը նշելու իր ծննդյան տարեդարձը, գրում է Gazeta-ն: Հոկտեմբերի 7-ին Պուտինը կդառնա 67 տարեկան: