Բաժիններ՝

Հունաստանը Ֆրանսիաից գնելու է 3 նոր ֆրեգատ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Հունաստանը ստորագրված նոր պաշտպանական պայամանագրի շրջանակում Ֆրանսիայից կգնի երեք նոր ֆրեգատ (պահակային ծառայության ռազմանավ)։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ պայմանագրի ստորագրման արարողության ընթացքում Մակրոնն ընդգծել է, որ պայմանագիրը երկու երկրների ինքնիշխանությունը և Եվրոպայի անկախությունն ամրապնդելու ուղղությամբ արված կարևոր քայլ է։

Նաև շեշտել է, որ ֆրեգատներ գնելու Հունաստանի որոշումը Միջերկրական ծովում Հունաստան-Ֆրանսիա համատեղ շահերի պաշտպանության համար ավելի խորը «ռազմավարական համագործակցության» մասն է կազմում։

Ըստ ֆրանսիական մամուլի՝ Ֆրանիսայի և Հունաստանի կնքած հիշյալ պայմանագիրը 5 միլիարդ դոլար արժողությամբ է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930