Բաժիններ՝

Պերմի երկրամասում երկու մարդ է զոհվել կամրջի փլվելու հետևանքով

Պերմ-Եկատերինբուրգ ճանապարհին կամրջի փլուզումը երկու մարդու կյանք է խլել: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հաղորդել է «շտապ օգնության ծառայության մի աղբյուր։

«Հետիոտնի համար նախատեսված կամուրջը քանդվել է Պերմ-Եկատերինբուրգ Р-242 ավտոճանապարհի 50-րդ կիլոմետրի վրա: Զոհվել են ինքնաթափի եւ բեռնատար «Գազել»-ի վարորդները: Ավտոմեքենաներից ոչ մեկի մեջ ուղեւորներ չեն եղել»,-ասել է գործակալության զրուցակիցը: Նախնական տվյալներով՝ հետիոտների շրջանում տուժածներ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930