Կրեմլը Պուտին-Էրդողան հանդիպման վերաբերյալ հայտարարություն է տարածել

Կրեմլը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սեպտեմբերի 29-ին կայանալիք հանդիպման վերաբերյալ հայտարարություն է տարածել: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Սեպտեմբերի 29 -ին Սոչիում բանակցություններ կկայանան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև», – ասված է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն՝ բանակցությունների ժամանակ նախատեսվում է քննարկել քաղաքական, առևտրային և տնտեսական ոլորտներում ռուս-թուրքական գործընկերության տարբեր ասպեկտներ, ինչպես նաև միջազգային արդիական հարցեր, այդ թվում ՝ Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Անդրկովկասում տիրող իրավիճակը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930