Հայկական բանակում ծառայող կանանց մասին ֆիլմը հանվել է «Եվրասիա. DOC-2021» փառատոնի ծրագրից

ԱՊՀ երկրների «Եվրասիա. DOC-2021» Евразия.DOC վավերագրական ֆիլմերի 6-րդ փառատոնի շրջանակում Մինսկի «Բելառուս» կինոթատրոնում հոկտեմբերի 1-ին պետք է ցուցադրվեր ռեժիսոր Արմեն Խաչատրյանի «Անավարտ հիշողություններ» վավերագրական ֆիլմը:

Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ ֆիլմը հանվել է ծրագրից ադրբեջանցիների սպառնալիքների պատճառով։ Փառատոնի տնօրինությունը ոչինչ չի կարողանում ձեռնարկել ստեղծված իրավիճակը շտկելու համար։

Կինոնկարը պատմում է հայկական բանակում ծառայող խիզախ կանանց մասին: Նկարահանումների մի մասն իրականացվել է Արցախում։ Այն Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի /Hayk Documentary Film Studio և Margins Media Production Company-ի համատեղ արտադրություն է:

Կինոստուդիան հետաքրքրվածներին հորդորել է իրենց անհամաձայնությունը հայտնել՝ գրությունը տեղադրելով իրենց էջերում և նշելով փառատոնի ֆեյսբուքյան էջը՝ Евразия.DOC։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930