Բաժիններ՝

COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 232,3 միլիոնը

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում սեպտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ կազմել է 232 միլիոն 316 հազար 272: Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 4 միլիոն 756 հազար 221 մարդ: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 43 միլիոն 116 հազար 432 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել է 690 հազար 426-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնումէ Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 33 միլիոն 678 հազար 786-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվը կազմել է 447 հազար 194 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 21 միլիոն 366 հազար 395 հիվանդացած, մահացել է 594 հազար 653 մարդ: Համավարակի ժամանակաշրջանում աշխարհում բաշխվել է 6 միլիարդ 122 միլիոն 919 հազար 419 չափաբաժին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը սեպտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ կազմել է 611,9: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2127, Հնդկաստանում՝ 320, Բրազիլիայում՝ 2773 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս