Բաժիններ՝

Ամերիկացի երգիչ Ար Քելլիին մեղավոր են ճանաչել մարդկանց առևտրի մեջ

Ամերիկացի երգիչ եւ պրոդյուսեր Ար Քելլիին մեղավոր են ճանաչել կանանց ու երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ, որը շարունակվել է ավելի քան երկու տասնամյակ: Այդ մասին  հաղորդել է BBC News-ը:

Դատի ընթացքում 11 մեղադրող, որոնց թվում եղել է ինը կին եւ երկու տղամարդ, պատմել են երաժիշտի կողմից սեռական ոտնձգության վերաբերյալ իրենց պատմությունը: Երդվյալների դատարանը երկու օր տեւած մտորումներից հետո Քելլիին մեղավոր են ճանաչել մեղադրանքի բոլոր կետերով:

Ար Քելլին, որի իսկական անունը Ռոբերտ Սիլվեստր Քելլի է, մերկացվել է ԱՄՆ-ի տարբեր նահանգների միջեւ կանանց առեւտրի, մանկական պոռնոգրաֆիայի արտադրության եւ մարդկանց առեւանգման մեջ: Քելլին «Գրեմմի» երեք մրցանակի դափնեկիր է:

90-ական թվականներին նա ամենահաջողված երաժիշտներից մեկն է եղել ռիթմ-Էնդ-բլյուզ ոճում: 1996 թվականին նա հռչակվել էիր I Believe I can Fly հիթով, որը նա գրել է «Տիեզերական մրցախաղ» ֆիլմի համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս