
5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կրետե կղզում

5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կրետե կղզում: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը (USGS): Երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով 04:48-ին (Երեւանի ժամանակով 08:48-ին): Էպիկենտրոնը գտնվել է Արկալոհորիոն քաղաքից դեպի հյուսիս-արեւմուտք չորս կիլոմետր հեռավորության վրա:
Օջախն ընկած է 10 կիլոմետր խորության վրա: Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնի (ESMC) տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 5,2, իսկ դրա էպիկենտրոնը գտնվել է Հերակլիոն քաղաքից 21 կիլոմետր դեպի հարավ-արեւելք ընկած շրջանում: Կրետե կղզում սեպտեմբերի 27-ին իշխանությունների գնահատմամբ 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնը սկզբում հաղորդել էր 6,5 մագնիտուդով երկրաշարժի մասին, սակայն ավելի ուշ մագնիտուդը ճշտվել եւ իջեցվել է մինչեւ 6,0: Հունաստանի կլիմայական ճգնաժամի եւ քաղաքացիական պաշտպանության հարցերով զբաղվող նախարարության մամուլի տեղեկագրի համաձայն, երկրաշարժի ժամանակ զոհվել է առնվազն մեկ մարդ, եւս ինը հոգի վնասվածքներ են ստացել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: