Թուրքիայի պաշտպանության նախարարը ՌԴ-ին մեղադրել է պայմանավորվածությունները խախտելու մեջ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ՌԴ-ին մեղադրել է ՌԴ-Թուրքիա 2019թ. ստորագրված փոխըմբռնման հուշագրում ամրագրված դրույթները խախտելու մեջ: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլերը»:

Աքարը, մասնավորապես, նշել է սիրիական Իդլիբ նահանգում վերջին շրջանում ակտիվացած ավիահարվածները:

Ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն Սիրիայի Հյուսիս-արևելքի տարածքները Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության, Սիրիայի կառավարական ուժերի միջև բաժանված են «պատասխանատվության գոտիների»:

2019 թ. Հոկտեմբերի 22-ին Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը վեց ժամ տևած բանակցություններից հետո ստորագրեցին 10-կետանոց փոխըմբռնման հուշագիր: Ռուս թուրքական հուշագրի համաձայն՝ Թուրքիայի հետ սահմանի սիրիական կողմում տեղակայվեցին Ռուսաստանի ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանային ծառայության ստորաբաժանումներ: Պուտինն ու Էրդողանը պայմանավորվեցին նաև համատեղ պարեկություն իրականացնելու վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930