
Իսպանիայում հայտնաբերվել են Հռոմեական կայսրության ժամանակաշրջանի յուրահատուկ ոսկեդրամներ

Իսպանական Պորտիքսոլ կղզու ծովում հայտնաբերվել են Հռոմեական կայսրության ժամանակաշրջանի ոսկեդրամների ամենամեծ հավաքածուներից մեկը: Ինչպես նշում է Ալիկանտեի համալսարանի կայքը, մետաղադրամները այնտեղ են գտնվում մոտ 1500 տարի:
Նշվում է, որ գտածոն՝ 53 հռոմեական մետաղադրամները պատկանում են 4-րդ դարի վերջին և 5-րդ դարի վաղ հռոմեական ժամանակաշրջանին: Մասնավորապես, դրանք պատկանում են հռոմեական հետևյալ կայսրերի կառավարման շրջանին՝ Վալենտինյան I (3 մետաղադրամ), Վալենտինյան II (7 մետաղադրամ), Թեոդոսիոս I (15 մետաղադրամ), Արկադիա (17 մետաղադրամ), Հոնորիուս (10 մետաղադրամ):
Բոլոր մետաղադրամները գտնվում են անթերի վիճակում և հստակ երևում են մակագրությունները:
Մետաղադրամները հայտնաբերվել են Ալիկանտեի համալսարանի հնագետների աշխատանքի և Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի (GEAS) հատուկ ստորջրյա բրիգադի շնորհիվ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը