Բաժիններ՝

ԱՄՆ Պետդեպը կքննի «Գորշ գայլերի»՝ ահաբեկչական կազմակերպություն լինելու հարցը

Միացյալ Նահանգների Նևադա նահանգից ընտրված դեմոկրատ պատգամավոր Դինա Թիթուսն ԱՄՆ-ի 2022 թվականի պաշտպանության բյուրջեի նախագծում (NDAA) հոդված է, որի համաձայն ԱՄՆ-ի պետական դեպարտամանետը պետք է հետաքննի հետևյալ հարցը․

«Արդյո՞ք գաղափարապաշտների ակումբները (թուրքական «Գորշ գայլերի կազմակերպությունը, թուրքերեն՝ Ülkü Ocakları) համապատասխանում են օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն լինելու չափանիշներին, թե ոչ»։

Հոդվածն արդեն ընդունվել է ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Կանոնների հանձնաժողովում և պահանջում է, որ նախագծի օրինականացումից հետո 180 օրվա ընթացքում պետդեպարտամենտը հարցի վերաբերյալ զեկույց պատրաստի և ներկայացնի Կոնգրեսին։

Այդ հոդվածն ուժի մեջ կմտնի այն դեպքում, երբ բյուջեի նախագիծը նույնությամբ ընդունվի Սենատում և ստորագրվի ԱՄՆ նախագահի կողմից։

ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930